ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՄԵՐԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ
Ամերիա Պրեմիում սպասարկման փաթեթը կոչված է ընդգծելու Ձեր Պրեմիում կարգավիճակն Ամերիաբանկում և Ամերիա խմբի գործընկեր կազմակերպություններում:
Այստեղ Դուք հնարավորություն ունեք.
-
Ազատ տնօրինել Ձեր ժամանակը
-
Օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը
-
Սպասարկվել հարմարավետ և հանգիստ պայմաններում
-
Իրականացնել Ձեր բոլոր գործարքներն անհատականացված մոտեցումով
-
Մշտապես լինել իրազեկված…
Մենք առաջարկում ենք որակապես նոր սպասարկում, որը ներառում է.
1. ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ “ԱՄԵՐԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ” ՍՐԱՀՈՒՄ
Հարմարավետություն և հանգիստ
Սրահը նախագծվել է առանձնահատուկ հարմարավետություն ապահովելու նպատակով: Երկու սահմանափակ հասանելիությամբ մուտքերը հնարավորություն են ընձեռում առանձնանալ Բանկի ընդհանուր սպասարկման սրահից և միևնույն վայրում համատեղել սպասարկումը և Ամերիա խմբի ընկերությունների ղեկավարների հետ Ձեր հանդիպումները:
Ժամանակի ազատ տնօրինում
Կարևորելով Ձեր ժամանակը` մենք նախատեսել ենք առանց հերթերի սպասարկում` արհեստավարժ անհատական մենեջերների կողմից: Անհրաժեշտության դեպքում Դուք կկարողանաք սպասարկվել բանկային օրվա ավարտից հետո, ինչպես նաև օգտվել Ձեր գրասենյակում սպասարկման հնարավորությունից:
Անհատականացված մոտեցում
Ձեզ կտրամադրվի մանրամասն խորհրդատվություն բոլոր բանկային ծառայությունների վերաբերյալ և տեղում կիրականացվի ցանկացած բանկային գործառնություն:
2. “ԱՄԵՐԻԱ ՊՐԵՄԻՈՒՄ” ՔԱՐՏ
Կարգավիճակի ընդգծում
Օգտվելով “Ամերիա Պրեմիում” սպասարկման փաթեթից` Դուք կստանաք հատուկ մշակված քարտ, որը կապահովի մուտք սպասարկման սրահ և կդառնա Ձեր այցեքարտն Ամերիա խմբի կազմակերպություններում:
Արտոնյալ պայմաններ
“Ամերիա Պրեմիում” քարտը հնարավորություն կընձեռի ստանալ հատուկ զեղչերի հնարավորություն մի շարք առևտրի և սպասարկման կետերում:
Մշտական իրազեկվածություն
Դուք հնարավորություն կունենաք մասնակցել Բանկի կողմից կազմակերպվող կամ ֆինանսավորվող բոլոր միջոցառումներին, հաղորդակից լինել Բանկի կարևոր իրադարձություններին, մշտապես տեղեկանալ Բանկի նորամուծություններին և պարբերաբար մասնակցել բանկային ծառայությունների վերաբերյալ ֆորումներին, սեմինարներին և շնորհանդեսներին:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՊՐԵՄԻՈՒՄ ՓԱԹԵԹ
-
Ռեսուրսների օգտագործման օպտիմալացում
Մենք մշակել ենք հատուկ սակագներ և պայմաններ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների համար, ինչպես նաև մի շարք արտոնություններ, մասնավորապես.
-
VISA/MasterCard Platinum վճարային քարտերի ստացում
-
Սեղմ ժամկետներում պարզեցված գործընթացներով բանկային ծառայություններ (այդ թվում` վարկեր*)
-
Ինկասացիոն ծառայություններ
-
Անհրաժեշտության դեպքում` վարկային քարտի սահմանաչափի շտապ բարձրացում:
*Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում վարկի ստացում` առավելագույնը երեք բանկային օրվա ընթացքում:
Թարմացված է առ 01.10.2018 թ., 11:14