Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Ameria Online Banking Համակարգ
Ինտերնետ բանկինգը (
online.ameriabank.am) բանկի հաճախորդների հեռահար սպասարկման համակարգ է, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահի, ինտերնետի միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից` առանց բանկ այցելելու: Համակարգի անվտանգությունն ապահովելու համար ընտրված են ժամանակակից միջոցներ, որոնք ամբողջովին ապահովում են իրականացվող գործարքների անվտանգությունը, իսկ փոխանցվող տեղեկատվությունն ամբողջությամբ գաղտնագրվում է: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնականացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերը (token) կամ, այժմ արդեն, նոր ծրագրային ապահովում`
AmeriaToken հավելվածը:
Համակարգը հնարավորություն է տալիս.
1. դիտել.
-
բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներն ու շրջանառությունը,
-
վարկերի մնացորդներն ու մարման ժամանակացույցը
-
ավանդների մնացորդներն ու կուտակված տոկոսները
-
արտարժութային փոխարժեքները
2. կատարել.
-
փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս,
-
արտարժութային փոխանակումներ,
-
վարկերի մարումներ,
-
ավանդների համալրումներ,
-
կոմունալ վճարումներ
3. ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի հաղորդագրություններ:
Ինտերնետ-բանկինգի ֆունկցիոնալ հնարավորությունները
-
Կանխիկ գումարի տրամադրման հայտի հնարավորություն
-
Պլաստիկ քարտ թողարկելու և վերաթողարկելու հայտի հնարավորություն
-
Տեղեկանքների և այլ փաստաթղթերի ստացման հայտի հնարավորություն
-
Պլաստիկ քարտով կատարվող գործառնությունների մասին հաղորդագրության միջոցով ծանուցվելու կամ ծանուցվելուց հրաժարվելու հնարավորություն
-
Անձնական տեղեկատվության փոփոխության հնարավորություն
-
Առանց Digipass սարքի համակարգ մուտք գործելու հնարավորություն
-
Կոմունալ վճարումներ կատարելու հնարավորություն
-
Նորություններ ցույց տալու հնարավորություն
-
ՀԾ-Ինտերնետ Բանկ համակարգի մուտքային էջի ինտերֆեյսը ըստ ցանկության ձևափոխելու հնարավորություն
-
Հաշվի գործառնությունների դիտման և ֆիլտրման հնարավորություն
-
Փաստաթղթերի ցուցակում/փնտրման պայմաններում ավելացել է հաշիվ սյուն/փնտրման պայման
-
Նոր վճարումների ժամանակ լռելյայն հաշիվ ցույց տալու հնարավորություն
-
Փաստաթղթերի և նամակների ցուցակներում հաստատված և մերժված փաստաթղթերը առանձին գույներով տարբերակելու հնարավորություն
-
Փաստաթղթերի ձևանմուշներում ձևանմուշների ֆիլտրման հնարավորություն
-
Փաստաթղթերում և նամակներում դաշտերի վրա դրանց ճիշտ լրացման վերաբերյալ նշումներ (Tooltip) ցույց տալու հնարավորություն
-
Որոշ պատուհաններում Сollapse/Expand (տրոհել/ընդարձակել) անելու հնարավորություն
-
Հաշվի քաղվածքում օվերդրաֆտի շարժը ընդհանուր շարժի մեջ ներառելու հնարավորություն
Համակարգի անվտանգությունն ապահովելու համար Բանկն ընտրել է արտասահմանյան բանկերում առավելագույնս բարձր մակարդակի անվտանգություն ապահովող միջոցներ: Փոխանցվող բոլոր տվյալները գաղտնագրվում են SSL արձանագրության միջոցով: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնականացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերի (token) վրա հիմնված միջոցներ:
Ինտերնետ Բանկ համակարգի ծառայությունից օգտվելու սակագները
Ծառայությունները
|
Սակագինը
|
Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով` հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու, գործարքներ կատարելու իրավունքով` Մեկանգամյա ծածկագիր գեներացնող սարքի օգտագործմամբ
|
միանվագ 3,000 ՀՀ դրամ`
ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար մեկանգամյա ծածկագիր գեներացնող մեկ սարք
|
Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով` հաշիվների քաղվածքներ և գործարքներ դիտելու, գործարքներ կատարելու իրավունքով Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ
|
միանվագ 1,000 ՀՀ դրամ
ներառյալ համակարգ մուտքագրվելու և գործարքներ հաստատելու համար Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման մեկ կոդ
|
Ծածկագիր գեներացնող սարքի/Ամերիա Թոքենի, տրամադրում (կորցնելու կամ վնասելու դեպքում), սարքի տեսակի փոխարինում
|
1,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ
|
Ինտերնետ-բանկինգ համակարգով հաճախորդի դիմումի համաձայն վճարման հանձնարարականի տվյալների փոփոխում և չեղյալ համարում
|
ՀՀ դրամ-500 դրամ
|
ՌԴ ռուբլի-10 000 դրամ
|
Այլ արտարժույթ-25 000 դրամ
|
Հաճախորդի վճարման հանձնարարականի հետ վերադարձ թղթակից բանկի կողմից
|
|
ՀՀ դրամ
|
Անվճար
|
ՌԴ ռուբլի
|
10,000 ՀՀ դրամ
|
Արտարժույթ
|
25,000 ՀՀ դրամ
|
Արտարժույթով հաշիվներ Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգով բացելու դեպքում
|
անվճար
|
Քարտի վերաթողարկում Ինտերնետ-Բանկինգ/Մոբայլ-Բանկինգ համակարգի միջոցով ( քարտի կորստի, վնասման, հափշտակման, PIN-ի կորստի կամ երրորդ անձանց հայտնի դառնալու դեպքում)
|
Arca Classic/Arca Mir - 1,000 ՀՀ դրամ
Visa Classic/MasterCard standard - 1,000 ՀՀ դրամ
Visa Gold/MasterCard Gold - 3,000 ՀՀ դրամ
Visa Platinum/MasterCard Platinum - 3,000 ՀՀ դրամ
Visa Infinite - 3,000 ՀՀ դրամ
|
Պայմաններ
Նախկին պայմաններ
Թարմացված է առ 02.02.2021 թ., 9:44