Ֆիզիկական անձ հաճախորդների համար

MoneyGram

MoneyGram դրամական փոխանցումների համակարգը սպասարկման կետեր ունի աշխարհի 198 երկրում, որոնց թիվն անցնում է 321,000-ը: Ձեզ մոտ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցվող գումարը` Դուք հեշտությամբ, մի քանի րոպեների ընթացքում, կարող եք գումար փոխանցել գրեթե ցանկացած երկիր: Փոխանցումն իրականացվում է արագ և անվտանգ: Փոխանցման հասցեատերը մի քանի րոպե հետո արդեն կարող է տնօրինել փոխանցված գումարը:

 

Փոխանցումները կատարվում են միայն ԱՄՆ դոլարով, իսկ վճարումները ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Փոխանցումների առավելագույն ժամանակը կազմում է տասնհինգ րոպե:

1 փոխանցման առավելագույն սահմանաչափն է 9999.9 ԱՄՆ դոլար:

MoneyGram համակարգով փոխանցված գումարի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման ստուգիչ կոդը (ունիկալ համարը):

Ստացող կողմը կարող է փոխանցված գումարը ստանալ փոխանցման օրվանից սկսած 90 օրացուցային օրվա ընթացքում: Եթե ստացող կողմը նշված ժամկետում չի դիմում համապատասխան սպասարկման կետին գումարի ստացման համար, գումարի վերաբերյալ տեղեկատվությունը MoneyGram համակարգի բազայում արխիվացվում է, և գումարի ստացման կամ փոխանցողի կողմից գումարի հետկանչման համար անհրաժեշտ է դիմել MoneyGram համակարգի կոնտակտային կենտրոն: Եթե գումարի փոխանցման օրվանից անցել է 5 տարի, տվյալ գումարն այլևս ստացման ենթակա չէ:

 

Միջնորդավճարը գանձվում է փոխանցողից` ՀՀ դրամով` փոխանցման պահին գործող ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով: Ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում:

 

MoneyGram դրամական փոխանցումների համակարգի սակագները.



Թարմացված է առ 24.11.2014 թ., 10:22

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.