Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Ներդրումային վարկեր ֆիզիկական անձանց համար


Վարկի նպատակը ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն և/կամ բաժնեմասնակցություն ձեռքբերելն է իրավաբանական անձի առկա բաժնեմասերի/բաժնետոմսերի գնման և/կամ նոր բաժնեմասերի/բաժնետոմսերի թողարկմանը բաժանորդագրվելու միջոցով, ինչը ենթադրում է ընգրկվել ՀՀ տարածքում գործող բիզնեսներում, այդ թվում սարքավորումներ կամ այլ հիմնական միջոցներ ձեռքբերելու և ՀՀ օրենսդրությամբ թուլատրելի որևէ եղանակով ՀՀ բիզնեսներում ներգրավվելու, ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով թույլատրելի որևէ պայմանագրի կնքմամբ: Սույնը ներառում է նաև ՀՀ-ում գործող կամ հիմնադրվող կոոպերատիվներում գույքային փայավճարների կատարումը:                   

 

 

 

 

 

Ներդրումային վարկ   

Հաճախորդի (համավարկառուի/երաշխավորի)  տարիք

18-65 տարեկան, պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չի գերազանցի 65 տարեկանը, գերազանցելու դեպքում վարկը տրամադրվում է տարիքի պայմանին բավարարող համավարկառուի/երաշխավորի առկայությամբ:

Ռեզիդենտություն

ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկավորման նվազագույն և առավելագույն սահամանաչափ

3,000,000 ՀՀ դրամ-150,000,000 ՀՀ դրամ

5,000 ԱՄՆ դոլար-300,000 ԱՄՆ դոլար

5,000 Եվրո-300,000 Եվրո

Ժամկետ (ամիս)

 36-60

Տարեկան տոկոսադրույք

Ճշգրտվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող էփոփոխվել սկսած 13-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

Ճշգրտվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքըկարող է փոփոխվել սկսած 13-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

Ճշգրտվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող էփոփոխվել սկսած 13-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

Հաստատուն բաղադրիչ`6.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

15.0%

Հաստատուն բաղադրիչ`9.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

12.0%

Հաստատուն բաղադրիչ`8.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

10%

Ժամկետ (ամիս)

61-120

Տարեկան տոկոսադրույք

Ճշգտրվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշգտրվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքըկարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

Ճշգտրվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող էփոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Հաստատուն տոկոսադրույք

Հաստատուն բաղադրիչ`6.25% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Հաստատուն բաղադրիչ`9.75% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

12.25%

Հաստատուն բաղադրիչ`8.75 + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

10.25%

Ժամկետ (ամիս)

121 - 240

Տարեկան տոկոսադրույք

Ճշգտրվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշգտրվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Ճշգտրվող1  տոկոսադրույքով (տոկոսադրույքը կարող է փոփոխվել սկսած 37-րդ ամսվանից)

Հաստատուն բաղադրիչ`6.5% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Հաստատուն բաղադրիչ`10.0% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Հաստատուն բաղադրիչ`9% + փոփոխուն բաղադրիչ (բազային տոկոսադրույք)

Տոկոսադրույքի հետ կապված այլ պայմաններ

Հաճախորդի ցանկությամբ գույքի Ապահովագրությունը Բանկի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը ավելացվում է Բանկի կողմից սահմանված հետևյալ վերադիրների չափով`                                                                                                            
 Ավտոտրասպորտային միջոց 2.5
 Հիմնական միջոց 0.5,
անշարժ
 գույքի ապահովագրությունը հաճախորդի կողմից իրականացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 0.05%` հաշվի առնելով ընդհանուր գրավայինապահովման մեջ յուրաքանչյուր գույքի տեսակի տեսակարար կշիռը:

Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%

Վարկ / գրավ հարաբերակցության շեղմամբ պարագայում տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:

Հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը կարող է սահմանվել ավելի բարձր տոկոսադրույք +0.5%:

Հաճախորդի կողմից առանց վարկի վաղաժամկետ մարման տուգանքի տարբերակ նախընտրելիս վարկի տոկոսադրույքը սահմանվում է +2% (կիրառելի չէ դրամական միջոցով/պարտատոմսերով ապահովված վարկերի դեպքում)

Վարկի տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.5%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վարկի ձևակերպման վայր

Բանկ

Մարման հաճախականություն

Ամսական


Մարման եղանակ

Անուիտետային (Հավասարաչափ),
Դիֆերենցված (Ոչ հավասարաչափ),
Խառը

Գրավադրվող գույքի նկարագրություն

Գրավի առարկա կարող է հանդիսանալ Բանկի համար ընդունելի անշարժ գույք, տրանսպորտային միջոց, ոսկով մետաղական հաշիվներ, դրամական միջոցներ, Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր:

Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն սահմանաչափ (անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի և հիմնական միջոցի դեպքում որպես արժեք  հիմք էընդունվում լիկվիդային արժեքը)

Վարկի ապահովություն հանդիսացող գրավի առարկաների արժեքը ներառվում է վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկում հետևյալ առավելագույն սահմանաչափերով ըստ յուրաքանչյուր գրավատեսակի.
1. անշարժ գույք. Երևանում գտնվող գույքի համար` 80%, Երևանից դուրս գտնվող գույքի համար` 70%
 
2. տրանսպորտային միջոց` 60%
3. հիմնական միջոց` 40%, բայց ոչ ավելի քան ընդհանուր գրավի մեջ 30%-ը
4. ոսկու առարկայազուրկ մետաղական հաշիվ Ամերիաբանկում` 80%
5. դրամական միջոց Ամերիաբանկում/ Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսեր, որից.
-նույն արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 90%
-այլ արժույթով դրամական միջոցներ/ պարտատոմսեր` 70%

Գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրը

ՀՀ և ԼՂՀ մայրաքաղաքներ և մարզկենտրոններ, ինչպես նաև Աբովյան, Էջմիածին, Ջրվեժ, Առինջ, Ձորաղբյուր, Ծաղկաձոր, Դիլիջան , Քաջարան և Ջերմուկ քաղաքներ

Գրավադրվող տրանսպորտային միջոցի տարեթիվը

Արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցի արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 տարի`
բացառությամբ ռուսական, չինական և պարսկական արտադրության տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում արտադրության ժամկետը սահմանվում է առավելագույնը 8 տարի

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Վարկի վաղաժամկետ մարում

վարկի ժամկետի առաջին 3 տարվա ընթացքում Վարկի լրիվ կամ մասնակի վաղաժամկետ մարման դեպքում վճարվում է   ժամկետից շուտ վճարած գումարի 5%-ը:

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է Պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը: 
Տույժ՝ ժամկետանց Վարկի
  և Տոկոսագումարի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար։

1. Ուշադրություն` Ճշգրտվող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ:

 

Գրավադրվող գույքի գնահատում

 

Գրավադրվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13,000 -30,000 ՀՀ դրամ կախված գույքի տեսակից: Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով: Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունները ցանկը ներկայացված է ստորև լինկում:

 

 

Գրավադրվող գույքի ապահովագրություն

 

Գրավադրվող գույքի ապահովագրությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում, Բանկի կողմից` վարկի մնացորդի չափով, Հաճախորդի կողմից` առնվազն վարկի մնացորդի չափով:

 

Բանկի կողմից ապահովագրության ենթակա չեն հետևյալ տրանսպորտային միջոցները` 

  • ավտոմեքենաներ, որոնք կրում են վտանգ սպառնացող ապրանքներ` տոքսիկ նյութեր, քիմիկատներ, ռադիոակտիվ և պայթյունավտանգ նյութեր, 
  • ավտոմեքենաներ, որոնք կմասնակցեն մրցույթներին, փորձարկումներին կամ ունեն երեք անիվ, ձնեմաքրող մեքենաներ, մոտոցիկլետներ, հատուկ տեխնիկա հանդիսացող մեքենաներ,
  • տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:

 

 

 
Հաճախորդը վճարում է նաև այլ ծառայությունների համար`
 
  • նոտարական վճար – միանվագ 14,000-16,000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,
  • նոտարական վճար – միանվագ 13,000-18,000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,
  • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 3,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 21,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ,
  • առևտրային նշանակության անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռքբերման և գրավի իրավունքի գրանցման վկայական` 41,000 ՀՀ դրամ (եթե ձեռքբերվող և գրավադրվող մակերեսը գերազանցում է 200քմ-ը) և 50,000 ՀՀ դրամ,
  • ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5,000 ՀՀ դրամ:

 

Պահանջվող փաստաթղթեր

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր.

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)
  •  Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականության վկայականի պատճեն

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

  • Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը հավաստող այլ փաստաթղթեր 
  • Ամուսնության (ամուսնալուծության, (կնոջ/ամուսնու) մահվան), ծննդյան վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող տրանսպորտային միջոցի հաշվառման/գրանցման վկայագիր և սեփականության վկայական (բնօրինակները)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը
  • Գրավադրվող հողատարածքի գեոդեզիական չափագրումը
  • Նախնական Հաշվետվություն` անշարժ գույքի/ տրանսպորտային միջոցի գնահատման վերաբերյալ

Վարկը հաստատելուց հետո պահանջվող փաստաթղթեր. 

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերի պատճենները, ներկայացվում է ըստ պահանջի
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերը (բնօրինակները)
  • Գրավադրվող գույքի սեփականատերերի Ամուսնության (ամուսնալուծության,  (կնոջ/ամուսնու) մահվան) վկայականի պատճենը 
  • Տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից` գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Տեղեկանք Ոստիկանությունից տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ 
  • Հիմնական Հաշվետվություն` անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Անշարժ գույքի/Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր 
  • Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով
Վարկի սպասարկման սակագներ
 
Վարկի սպասարկման, այդ թվում` վարկի պայմանների և գրավի առարկայի փոփոխման սակագները ներկայացված են ստրև լինկում:
 
  • Վարկի սպասարկման սակագներ

 

Տեղեկատվություն երաշխավորի համար

Երաշխավորն ինքն է կրում վարկի մարման պատասխանատվությունը, երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա վարկի չմարված մասի պարտավորությունները տարածվում են Երաշխավորի վրա:

Երաշխավորն իրավունք ունի ստանալ հատուցում վարկառուից վարկի վճարման համար, այսինքն՝ կարող է վարկառուից պահանջել հատուցում վարկատուին վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ կրած այլ վնասները:

Վարկատուն պարտավոր է Երաշխավորին նախազգուշացնել վարկի մարման վերաբերյալ այսինքն՝ երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա Երաշխավորը պարտավոր է վարկատուի կողմից այդ մասին նախազգուշացվելուց հետո երաշխավորության պայմանագրով սահմանված ժամկետում մարել վարկի չմարված պարտավորությունը:

Երաշխավորը կարող է հայտնվել «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ»  այսինքն՝ վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում Երաշխավորը կարող է գրանցվել Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է վարկային պատմությունը: Դա կարող է խոչընդոտել Երաշխավորին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

 

Քաղվածքներ 

Վարկային հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքները տրամադրվում են փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով «Ինտերնետ-Բանկ» համակարգի միջոցով, կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: 

 

Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրման միջնորդավճար 

Սակագին

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

անվճար

1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում7

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար

Թղթային ձևով պահվող կամ 1 տարուց ավել վաղեմություն ունեցող էլեկտրոնային եղանակով պահվող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Տեղեկանքների տրամադրում

 

3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին 3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ 6

3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

Մինչև 3 ամսվա հաճախորդներին

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ 6

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:

 

Ուշադրություն.

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

 

Ուշադրություն.

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1-ԻՑ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

Ժամկետանց  պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • տույժ/տուգանքներ,     
  • տոկոսագումարներ,    
  • մայր գումար:
 

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ: 

 

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ:

 
Ուշադրություն.
 
Արտարժույթով տրամադրվող վարկերի գծով արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա, տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից: 
 
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում պայմանագրի կնքման օրվա կամ նախորդող աշխատանքային օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը:
 
Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա:

 

Վարկի մարման եղանակները հետևյալն են՝

  • Դիֆերենցված/ Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման եղանակ, որի դեպքում հաճախորդը վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են:
  • Անուիտետային/Հավասարաչափ վճարումներով վարկի մարման եղանակ , որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ):
  • Խառը մարման եղանակ - հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 5%-ին՝ բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի, ներդրումային վարկի դեպքում:

 

Մարման 2-րդ եղանակի դեպքում տոկոսավճարների ընդհանուր գումարը ավելի մեծ է քան 1-ին եղանակի դեպքում: 

 

Սակայն 2 –րդ եղանակի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ և կանխատեսելի են, իսկ առաջին ամիսների ընթացքում վճարումների մեծությունը ավելի փոքր է:

 

Տոկոսագումարների հաշվարկման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԵՎ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

 

Տոկոսադրույքի փոփոխման կարգը.

Բանկը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել տոկոսի չափը` կախված ֆինանսական շուկայից, Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումներից, և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել վարկի տարեկան տոկոսադրույքի  փոփոխման նախադրյալները: Ընդ որում` Բանկը պարտավոր է անվանական տոկոսադրույքի միակողմանի փոփոխման դեպքում այդ մասին նախօրոք` պայմանագրով սահմանված ժամկետում /առնվազն 7 օր առաջ/ և պայմանագրով սահմանված եղանակով ծանուցել վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոսադրույքը կիրառելու համար: Եթե վարկառուն համաձայն չէ փոփոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան համաձայնագիրը` կատարելով բանկի հանդեպ տվյալ համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով:

 

Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`

  • Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
  • Գործարար համբավը
  • և այլն

 

Վարկի մերժման գործոնները`

  • Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
  • Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
  • և այլն

 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը

Բանկը վարկի նախնական հաստատման մասին որոշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: 

 

Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ)  աշխատանքային օր հետո: 

 

Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը. 

 
  • հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
  • հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման: 
 
 
 
 

 

Նախկին պայմաններ

 

 


Թարմացված է առ 08.11.2019 թ., 15:12

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.