Ֆակտորինգը բանկային ծառայություն է, որի շնորհիվ կազմակերպությունը վաճառած ապրանքի կամ մատուցած ծառայության դիմաց վճարվելիք գումարի /դրամական պահանջի/ ստացման իրավունքը կարող է փոխանցել բանկին /որոշակի վճարի դիմաց/:
Ամերիաբանկի առաջարկած ֆակտորինգային ծառայությունների փաթեթն ընտրելով` Դուք կունենաք հետևյալ առավելությունները.
-
հետաձգված վճարման պայմանով մատակարարումների ֆինանսավորում` առանց գրավի,
-
գնորդի կողմից չվճարման կամ ոչ ժամանակին վճարման հետ կապված ռիսկերի երաշխավորում
Ֆակտորինգային գործարքի իրականցման փուլերը
Տեղեկատվական ամփոփագիր Ֆակտորինգի համար

Ամերիաբանկն առաջարկում է ֆակտորինգային ծառայությունների փաթեթ, առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում` Բանկի կողմից հաստատված ցանկում ներառված ընկերությունների նկատմամբ առաջացած դրամական պահանջի իրավունքները Բանկին զիջելու պայմանով: Ֆինանսավորման ապահովվածություն է հանդիսանում Ձեր գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը: Ֆինանսավորման այս տեսակը ենթադրում է մասնավորապես.
-
հետաձգված վճարման պայմանով մատակարարումների առանց գրավի ֆինանսավորում,
-
գնորդի կողմից չվճարման կամ ոչ ժամանակին վճարման հետ կապված ռիսկերի ամբողջական երաշխավորում:
Պայմաններ

Արտահանման ֆակտորինգ – դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում, որի դեպքում ծառայության/ապրանքի վաճառողը և ֆակտորինգային կազմակերպությունը/բանկը գրանցված են և գտնվում են միևնույն երկրում, իսկ գնորդը հանդիսանում է այլ երկրի ռեզիդենտ:
Առավելություններ արտահանողների համար
-
Մատակարարումների ֆինանսավորում վաղաժամկետ վճարման միջոցով
-
Վաճառքների ծավալի աճին զուգահեռ ֆինանսավորման ավելացում
-
Գնորդներին մինչև 180 օր վճարման հետաձգման հնարավորության ընձեռում
-
Վաճառքի ծավալների կտրուկ ավելացման հնարավորություն
-
Դեբիտորական պարտքի ադմինիստրատիվ կառավարման հնարավորություն
-
Չվճարման ռիսկի նվազեցում
-
Շրջանառու միջոցների անընդհատության ապահովում
-
Արտահանողի տեղեկատվական և վերլուծական աջակցություն
Պայմաններ
#
|
Ֆակտորինգի տրամադրման պայմանները` ըստ արժույթների ներկայացված են ստորև.
|
1
|
Ֆինանսավորման գումարի նկատմամաբ տարեկան տոկոսադրույք` գանձվում է պայմանագրի մարման պահին /
|
ՀՀ դրամով ֆինանսավորման դեպքում
12%՝ մինչև 60 օր
12.5 %` մինչև 90օր
13,5% ` մինչև 180 օր
|
ԱՄՆ դոլարով ֆինանսավորման դեպքում
7%՝ մինչև 60 օր
8%` մինչև 90օր
9% ` մինչև 180 օր
|
Եվրոյով ֆինանսավորման դեպքում
5,5%՝ մինչև 60 օր
6,5 %` մինչև 90օր
7,5% ` մինչև 180 օր
|
Ռուբլով ֆինանսավորման դեպքում
12%` մինչև 60 օր
13%` մինչև 90 օր
14% ` մինչև 180 օր
|
2
|
Ֆակտորինգային սպասարկման միջնորդավճար (միանվագ միջնորդավճար հարկային հաշվի գումարից` գանձվում է ֆինանսավորման պահին)
|
Բոլոր արժույթների համար`
0.6%-3%
|
3
|
Ֆինանսավորման տրամադրման և զիջված պահանջով պարտավորությունների կատարման օրերի միջև ընկած առավելագույն ժամկետ /
|
մինչև 180 օր
/ հաշվարկվում է հարկային հաշվի դուրս գրման ամսաթվից սկսած/
|
4
|
Ֆինանսավորման առավելագույն չափ`
|
Մինչև 90 տոկոս զիջված հարկային հաշվից
|
5
|
Ֆակտորինգի տեսակը
|
Ռեգրեսի/Առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգ
|
Ֆակտորինգային հայտի վերաբերյալ որոշման կայացումը
Բանկի կողմից ֆակտորինգային հայտը հաստատելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
Ապահովման միջոցների առկայության պարագայում, ֆակտորինգը հաճախորդին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: Ընդ որում գույքի գրավադրման դեպքում ֆակտորինգը հաճախորդին տրամադրվում է գրավի պայմանագրերը Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև ֆակտորինգի տրամադրման այլ պայմանները հաճախորդի կողմից կատարվելուց 1 (մեկ) աշխատանքային օր հետո:
Հաճախորդին ֆակտորինգի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
-
Կայուն ֆնանսական դրություն
-
Բանկային/Վարկային պատմություն
-
Ապահովվածություն
-
Կառավարման որակ
-
Բիզնես միջավայր
-
Փոխկապակցված անձանց գործունեություն և վարկային պատմություն:
Ֆակտորինգի մերժման գործոնները`
-
Հաճախորդի կողմից ներկայացված տվյալները (փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը) անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
-
Հաճախորդի ֆինանսական հոսքերը/եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար:
-
Հաճախորդն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ (այդ թվում` երրորդ անձանց հանդեպ):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԶԻՋՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԲԱՆԿԸ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԻ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ, ԱՊԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
Գրավով ապահովված Ֆակտորինգ
Անհրաժեշտության դեպքում ինչպես Պարտատիրոջից, այնպես էլ Պարտապանից ռիսկերի զսպման նպատակով կարող է պահանջվել գրավ կամ այլ լրացուցիչ ապահովվածություն:
Վարկ/Գրավ հարաբերակցությունը, ըստ յուրաքանչյուր գրավատեսակի, հաշվարկվում է հետևյալ առավելագույն սահմանաչափերով.
-
անշարժ գույք`մինչև 100%,
-
տրանսպորտային միջոց` 50%
Վարկ/Գրավ հարաբերակցության մեջ որպես ֆակտորնգի գումար հիմք է ընդունվում հայցվող գումարի 10 մլն ՀՀ դրամը գերազանցող մասի և հաճախորդի գործող անգրավ վարկային պարտավորությունների հանրագումարը: Ընդ որում, եթե հաճախորդի գործող անգրավ վարկային պարտավորությունները գերազանցում են 10 մլն ՀՀ դրամը, ապա Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է միայն հայցվող գումարի մասով ամբողջությամբ: