Կորպորատիվ հաճախորդների համար
Երաշխիքներ
Ամերիաբանկն առաջարկում է Ձեզ բանկային երաշխիք` ի ապահովումն Ձեր գործարքի բարեհաջող իրականացման: Բանկային երաշխիքը բանկի կողմից թողարկված գրավոր պարտավորություն է, որ տրվում է կողմերից մեկի հանձնարարությամբ, որով բանկը պարտավորվում է վճարել որոշակի դրամական միջոցներ բենեֆիցիարին` նրա առաջին իսկ պահանջով` երաշխիքի պայմանների կատարման դեպքում: Հաճախորդի պահանջով Բանկը կթողարկի նաև Անուղղակի/Հաստատված երաշխիք, որի դեպքում բանկի կոնտր-երաշխիքի դիմաց արտասահմանյան գործընկեր-բանկը շահառուի օգտին է թողարկում իր երաշխիքային նամակը:
Բանկային երաշխիքի առավելությունները
-
Միջոցների տնտեսում. բանկային երաշխիքները բավականին էժան են վարկերի համեմատությամբ:
-
Գործարքների կատարման ռիսկերի կրճատում.

-
ADVANCE PAYMENT GUARANTEE/ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ` Բանկը պարտավորվում է փոխհատուցել կանխավճարը գնորդին, եթե վաճառողը չկատարի իր պայմանագրային պարտավորությունները:
-
PERFORMANCE BOND/ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ` Երաշխիք, որով բանկը պարտավորվում է փոխհատուցել բենեֆիցիարին` վաճառողի/ծառայություն մատուցողի պայմանագրային պարտավորությունները սահմանված ձևով չկատարելու դեպքում:
-
BID BOND/ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ` Այս երաշխիքը կոչված է փոխհատուցելու ծախսերը, որ առաջանում են մրցույթի կազմակերպչի համար, եթե պատվեր ստացած կազմակերպությունը հրաժարվում է այն իրականացնել, ինչի պատճառով նոր մրցույթ է կազմակերպվում:
-
PAYMENT GUARANTEE/ՎՃԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ` Այն ապահովում է գործարքով սահմանված վճարման իրականացումը:
-
CUSTOM BOND/ՄԱՔՍԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ` Երաշխիքի հատուկ տեսակ, որը տրվում է մաքսային մարմինների օգտին` ի ապահովումն մաքսային տուրքերի վճարման:
-
STANDBY L/C /ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎ` Ակրեդիտիվի ձևով թողարկված բանկային երաշխիք, որի նպատակն է ծածկել պարտավորությունները չկատարելու հնարավոր ռիսկը:


Բանկային Երաշխիքը տրամադրվում է.
-
Հաճախորդի կողմից դեպոնացվող դրամական միջոցների հիման վրա
-
այլ միջոցների գրավադրմամբ.
-
ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
-
հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ,
-
դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:
Գրավի գնահատում.
Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են դիմողի/վարկառուի կողմից:
Ամերիաբանկի հետ համագործակցող գույք գնահատող ընկերությունների ցանկ
Գրավի ձևակերպում.
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են դիմողի/վարկառուի կողմից:
Գրավի ապահովագրություն.
Տարեկան ապահովագրություն՝ երաշխիքի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է ապահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները՝ պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են դիմողի/վարկառուի կողմից:
Ամերիաբանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների ցանկ
Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք


Թարմացված է առ 04.09.2019 թ., 15:11