Կորպորատիվ հաճախորդների համար
Ինկասո
Եթե Դուք վստահում եք Ձեր գործընկեր-գնորդին, սակայն ցանկանում եք վերահսկել Ձեր ապրանքի դիմաց վճարման իրականացումը, մենք Ձեզ առաջարկում ենք արտաքին առևտրում գործելու պարզ վճարային գործիք` ինկասո:
Ինկասոն վճարային գործիք է, որի դեպքում արտահանողը (վաճառողը) բանկի միջոցով ներմուծողին (գնորդին) է փոխանցում փաստաթղթերը` վճարում ստանալու նպատակով: Բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում, այլ կատարում է միայն գործակալի/փաստաթղթերի փոխանցողի դերը:
1. Հաճախորդի պատվերով թողարկվող ինկասո (վաճառողի ինկասո)
|
1.1 Ինկասո հանձնարարականի թողարկում
|
0.2%, նվազագույնը՝ 20.000 ՀՀ դրամ, առավելագույնը` 250.000 ՀՀ դրամ
|
1.2 Ինկասո հանձնարարականի փոփոխություն
|
25.000 ՀՀ դրամ
|
2. Հաճախորդի անունով թողարկված ինկասո (գնորդի ինկասո)
|
2.1 Ինկասո հանձնարարականի /կամ դրա փոփոխության/ ծանուցում
|
15.000. ՀՀ դրամ
|
2.2 Ինկասո հանձնարարականի վճարում/ակցեպտավորում
|
0,1%, նվազագույնը` 7.500 ՀՀ դրամ, առավելագույնը` 50.000 ՀՀ դրամ
|
Փոստային/կապի ծախսերը գանձվում են ըստ դրանց փաստացի մեծության
|
Ինկասո ծառայությունը մատուցվում է հաշվետեր հաճախորդներին:
Ինկասոյի առավելությունները
-
Ինկասոյի դեպքում փաստաթղթերի տրամադրումը կատարվում է Բանկի հսկողությամբ` միաժամանակյա վճարման կամ ակցեպտի դիմաց:
-
Ինկասոն կանոնակարգվում է Միջազգային Առևտրային Պալատի կանոններով:
Ինկասոյի վճարման ձևերը.
-
D/P - փաստաթղթեր` վճարման դիմաց
-
D/A - փաստաթղթեր` ակցեպտի դիմաց
Թարմացված է առ 24.10.2019 թ., 15:02