Կորպորատիվ հաճախորդների համար

Խոշոր 1000 հարկատուների ցանկում ներառված իրավաբանական անձ հանդիսացող ընկերությունների օնլայն վարկավորման արշավ

Մենք հոգ ենք տանում, որ Ձեր բիզնեսը կայուն զարգացում և աճ ունենա: 

 

Վարկատեսակ

վարկ/օվերդրաֆտ

Գումար

Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության` նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50մլն ՀՀ դրամ սահմանափակումով:

Վարկը տրամադրվում է 2 - 50 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով, ընդ որում՝ թիվը կլորացվում է դեպի ներքև` մոտակա միավոր մլն ՀՀ դրամ կամ հազար ԱՄՆ դոլար/եվրո:

Վարկի ժամկետ

1 տարի

Արշավի ժամկետ

2020թ. փետրվարի 24-ից     մինչև 2020թ. հունիսի 30-ը ներառյալ

Մայր գումարի մարում

ժամկետի վերջում

Տոկոսի մարում

ամսական

Նպատակ

խոշոր հարկատու իրավաբանական անձանց օնլայն վարկավորում

Վարկի օգտագործման եղանակ

անկանխիկ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո

Տոկոսադրույք` Վարկ/օվերդրաֆտ**

ՀՀ դրամ` 12.4%/12.9%,

ԱՄՆ դոլար` 8.9%/9.9%,

ԵՎՐՈ` 7.9%/8.9%

(**տարեկան մինչև 750մլն ՀՀ դրամ շրջանառությամբ իրավաբանական անձանց համար` 

ՀՀ դրամ 13,9%  և 14,9%

ԱՄՆ դոլար` 10.9 %     և 11.9%

ԵՎՐՈ` 9.9%  և  10.9%

Տրամադրման վճար

0.5% վարկի մայր գումարից (օվերդրաֆտի սահմանաչափից)

Օվերդրաֆտի չօգտագործված մասի տոկոսադրույք

կիրառելի չէ

Վաղաժամկետ մարման տույժ

կիրառելի չէ

Վարկերի ապահովություն

Վարկառուի  բաժնետերերի/ մասնակիցների երաշխավորություն

Վարկերի դիմելու եղանակ

օնլայն` բանկի կայքի միջոցով

Վարկերի հաստատման/մերժման ժամկետ

Օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում

Այլ դրույթներ

վարկը տրամադրվում է Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացված/բացվելիք հաշվին

տվյալ ընկերության անգրավ պարտավորությունները Ամերիաբանկ ՓԲԸ-ում չպետք է գերազանցեն Ամերիաբանկում իրականացվող միջին ամսական շրջանառության 50%-ը

Վարկառուներին ներկայացվող նվազագույն պահանջներ

  • վարկավորման առցանց դիմում ներկայացնելու պահի դրությամբ՝ համաձայն ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված 1000 խոշոր  հարկատուների ցանկում ներառված իրավաբանական անձինք
  • նախորդ 12 ամիսների և/կամ 2019թ. ընթացքում հասույթների գումարի չափը` առնվազն 100 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • ՀՀ ԱՆ նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն` առնվազն 2 տարի գրանցված և գործող իրավաբանական անձինք
  • Բանկի քաղաքականությամբ արգելված գործունեությունների ֆինանսավորման բացառում
  • սույն արշավի շրջանակներում յուրաքանչյուր իրավաբանական անձին կարող է վարկավորում (վարկ կամ օվերդրաֆտ) տրամադրվել միայն մեկ անգամ

Վարկերի հաստատման/մերժման համար հիմք հանդիսացող գործոններ

  • դրական վարկային պատմություն 
  • իրավական հարցերի/խնդիրների բացակայություն
  • ՀԿԱԾ, այլ արգելանքների, դրամական միջոցների օգտագործման սահմանափակումների բացակայություն

 

*Համաձայն ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված ցանկի


Թարմացված է առ 24.02.2020 թ., 16:40

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2020. All rights reserved.