Ամերիա թիմ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
#ԲանկՄարդկանցՄասին

Ամերիա Թիմ

Մենք Ամերիացիներ ենք

Միացիր մեզ

#ԲանկՄարդկանցՄասին

Ամերիա Թիմ

Մենք Ամերիացիներ ենք

Միացիր մեզ

Մենք մտածում ենք գեղեցիկ, զգում ենք մեզ պատասխանատու և գործում ենք համախմբված: Մենք երազում ենք, ձգտում փոփոխության և արդյունավետության, բարելավում մարդկանց կյանքի որակը և պարգևում երջանկություն: 

Մենք հավատում ենք, որ մեր երազանքների աշխարհը կարող է իրականություն դառնալ մեր նվիրված աշխատանքի և անհատականացված լուծումներ ստեղծելու շնորհիվ: 


Card image cap

Մտածում ենք գեղեցիկ

Աշխատանքում ստեղծագործելիս մենք ձգտում ենք, որ մեր կողմից առաջարկվող ցանկացած լուծում ոչ միայն հեշտացնի մարդկանց կյանքը, լինի ազդեցիկ, դրական փոփոխություն բերող, այլև ունենա յուրահատուկ ձեռագիր և հավատարիմ լինի մեր արժեքներին և սկզբունքներին:

Card image cap

Զգում ենք պատասխանատու

Մեր նպատակն է ստեղծել փոխադարձ պատասխանատվության և վստահության միջավայր մեր թիմակիցների, հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում` կառուցելով երկարաժամկետ հավատարմության գեղեցիկ պատմություններ։

Card image cap

Գործում ենք համախմբված

Մենք Ամերիացիներն ենք՝ համախմբված մեկ նպատակի, առաքելության, միևնույն արժեքների, մեկ երազանքի շուրջ։ Մեր ցանկացած հաղթանակի հիմքում մեր միասնական աշխատանքն է:

Card image cap

Մարդակենտրոն ենք

Մեր մտքերը, նպատակները և առաջարկվող լուծումները մարդկանց համար են՝ նրանց բարեկեցության, հարմարավետության և երջանկության համար:

Card image cap

Միտված ենք փոփոխությունների

Մենք հավատում ենք, որ ամենօրյա փոքր ու մեծ քայլերով, դրական փոփոխություններով նպաստում ենք աշխարհն ավելի լավը և գեղեցիկ դարձնելուն:

Card image cap

Փնտրում ենք ժամանակն արդյունավետ դարձնելու ուղիներ

Մեր առաջարկում ենք արդյունավետ լուծումներ մեր թիմակիցների, հաճախորդների և գործընկերների համար՝ ապահովելով համագործակցության գերազանց որակ և գործընթացների շարունակական բարելավում:

Ամերիան գեղեցիկ մշակույթի մասին է, որտեղ չկան մտածելու և ստեղծագործելու սահմաններ: Այստեղ մենք ազատ ենք երազելու, ստեղծելու, հաջողելու: Այդ ամենն իրականություն է դառնում մեր մեծ ընտանիքում, որտեղ կա փոխադարձ վստահություն, ազնվություն, հոգատարություն և ցանկացած հարցում միմյանց օգնելու և աջակցելու պատրաստակամություն:
Card image cap

Ամերիա թիմը պատմություն է կերտում

Ամերիաբանկը եղել և շարունակում է լինել իր ոլորտի առաջատարը: Մեր առաքելությունն է ստեղծել նոր լուծումներ, բարելավել կյանքի որակը: Մեր ուրույն ձեռագրով կերտել բարեկեցության մեծ և փոքր պատմություններ: Մարդ, ընտանիք, երջանկություն, բարեկեցություն. սրանք են մեր աշխատանքի սյուները և սկզբունքները:

Card image cap

Աշխատանքն Ամերիայում

Մենք կարևորում ենք Ամերիացիների թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հաջողություններն ու ձեռքբերումները և ցանկացած նախաձեռնությամբ միտված ենք ստեղծելու նոր հնարավորություններ և մարտահրավերներ մեր աշխատակիցների՝ մասնագիտական աճն ու զարգացումն ապահովելու համար:

Թարմացված է 02.12.2021, 10:37