HERE AND BEYOND
Ամերիաբանկը կարող է ամեն ամիս մինչև 80 մլն դոլարի վարկեր տրամադրել, սակայն Հայաստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ
Մամուլի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը կարող է ամեն ամիս մինչև 80 մլն դոլարի վարկեր տրամադրել, սակայն Հայաստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։

«Մեր ընթացիկ լիկվիդայնությունը կազմում է ավելի քան 80 մլն դոլար, ինչը մեզ թույլ է տալիս մեկ ամսվա ընթացքում 30–ից 80 միլիոն դոլարի վարկեր տրամադրել, սակայն դժվար է նմանատիպ միջոցներ ներդնել Հայաստանի տնտեսությունում. տնտեսությունը չի հանդուրժի դա, և այդպիսի խնդիր ունեն բազմաթիվ բանկեր»,– ասաց Թառումյանը։

Նա նշեց, որ հայկական շուկայում վարկավորման հետ կապված լուրջ խնդիրներ չկան, բանկային համակարգն ակտիվ վարկավորում է, և հայկական բանկերը լիկվիդայնության խնդիրներ չունեն։

Ըստ նրա, այսօրվա դրությամբ խնդիրը ոչ այնքան բանկերում վարկային միջոցների առկայությունն է, որքան լավ վարկառուների որոնումը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային համալիր լուծումների տեսքով։ Սա Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թվականից տրամադրում է բանկային նորարարական ծառայությունների լայն շրջանակ։ ($1 – 413,10 դրամ)

www.arka.am

Թարմացված է առ 05.05.2014 թ., 14:49
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: