HERE AND BEYOND
Ամերիաբանկի ակտիվներն առաջին եռամսյակում աճել են 8%–ով` կազմելով 339 մլրդ դրամ
Մամուլի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկի ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակում աճել են 8 տոկոսով և կազմել 339 մլրդ դրամ` Հայաստանի բանկային համակարգի տվյալ ցուցանիշի նվազման միտման ֆոնին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։

Ըստ նրա, բանկի ընդհանուր պարտավորություններն առաջին եռամսյակում աճել են գրեթե 9 տոկոսով և կազմել են 300 մլրդ դրամ բանկային համակարգում նվազման ընդհանուր միտման դեպքում։

«Մենք մի փոքր տարբերվում ենք շուկայի ընդհանուր միտումից, ինչը մեզ համար լավ ցուցանիշ է, և դրա շնորհիվ մենք այդ ցուցանիշներով բանկային համակարգում առաջին տեղն ենք զբաղեցնում»,– ասաց Թառումյանը։

Նա նշեց նաև, որ վարկային ներդրումների աճը եռամսյակի արդյունքներով կազմել է 2.5 տոկոս` առաջանցիկ աճ գրանցելով Հայաստանի բանկային համակարգի համեմատ, որը եռամսյակի ընթացքում 2–տոկոսանոց աճ է գրանցել։

Ըստ նրա, բանկի վարկային պորտֆելն առաջին եռամսյակում կազմել է 181 մլրդ դրամ։ Բանկի եռամսյակային կարևոր ցուցանիշների թվում նա նշեց նաև վարկային ներդրումների կառուցվածքը, որտեղ ուշադրության կենտրոնում է փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, որն առաջին եռամսյակում աճել է 9% (36 մլրդ դրամ) և սպառողական վարկերի ծավալը` 24%–նոց աճով։

Թառումյանը նշեց, որ հաճախորդների միջոցները հաշվետու ժամանակահատվածում աճել են 25 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է համակարգում գրանցված 3–տոկոսանոց աճի դեպքում։

Ինչպես հայտնեց բանկի ֆինանսական տնօրենը, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն առաջին եռամսյակում աճել են ավելի քան 9 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 39 տոկոսով, և 2014 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմել են 74 մլրդ դրամ։

«Դա վկայում է, որ մենք մեզ շուկայում դրսևորել ենք որպես հեղինակավոր և հուսալի բանկ, և բնակչությունն ավելի է սկսել վստահել Ամերիաբանկին։ Բացի այդ, դա 2013 թվականին վերանայված դեպոզիտային պրոդուկտների հետևանք է»,– ասաց Թառումյանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային համալիր լուծումների տեսքով։ Սա Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թվականից տրամադրում է բանկային նորարարական ծառայությունների լայն շրջանակ։ ($1 – 413,10 դրամ)

www.arka.am

Թարմացված է առ 30.04.2014 թ., 18:24
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: