HERE AND BEYOND
Երևանում առաջին հեծանվակայանների բացումը կազդարարվի մեծ հեծանվային արշավով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը, խրախուսելով առողջ ապրելակերպն ու «կանաչ» երթևեկությունը, ապրիլի 27-ին ժամը 15:00-ին կազմակերպում է «Կանաչ ուղի» հեծանվային արշավ: Արշավի շրջանակներում պաշտոնապես կբացվեն Երևանում առաջին հեծանվակայանները` 10-ը մեծ և փոքր կենտրոնում և ևս 8-ը` քաղաքի այլ թաղամասերում:

Արշավը կազմակերպվել է «Օրանժ Ֆիթնես» և My Bike, DreamShots ընկերությունների, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համատեղ:

«Սա կարևոր միջոցառում է բոլոր երևանցիների համար,-նշում է Ամերիաբանկի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը,- այն ի թիվս մի շարք այլ կարևոր նշանակությունների, լուծում է նաև էկոլոգիական խնդիր. մենք բարելավում ենք այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Եվ հավատում ենք, որ քաղաքում տեղադրված հեծանվակայանների միջոցով կարող ենք խթանել համապատասխան ենթակառուցվածքի զարգացմանն ու դարձնել մեր քաղաքն ավելի ժամանակակից»:

Հավելենք, որ մեկնարկելով Ազատության հրապարակից` հեծանվային վազքուղին կշարունակվի Երևանի կենտրոնում տեղակայված բոլոր 10 հեծանվակայաններով և կավարտվի «Օրանժ Ֆիթնես» ակումբում:

Անվտանգության նկատառումներով վազքուղին, ըստ միջոցառման ժամանակացույցի, հատված առ հատված կփակվի:

«Կանաչ ուղի» հեծանվային արշավին մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 300 հոգի:

Թարմացված է առ 26.04.2014 թ., 14:52
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: