HERE AND BEYOND
Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերը մանրածախ վարկավորման շուկայում
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերը մանրածախ վարկավորման շուկայում: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին տված հարցազրույցում պատմեց բանկի Մանրածախ վարկավորման վարչության ղեկավար Իրինա Աբրահամյանը: Ըստ նրա` 2013թ. բանկի մանրածախ վարկային պորտֆելը հասավ 34 մլրդ ՀՀ դրամի, ընդ որում հաշվետու տարվա ընթացքում տրամադրված նոր վարկերը կազմեցին գրեթե 25 մլրդ ՀՀ դրամ:

Մեկնաբանելով բանկի` մանրածախ վարկավորումն ընդլայնելու որոշումը` Ի. Աբրահամյանը նշեց. «Միջազգային փորձը ցուցանում է, որ բանկային գործունեության ունիվերսալացումն օգնում է գոյատևել ճգնաժամի պայմաններում: Այս փորձն անտեսել մենք չենք կարող և իրավունք էլ չունենք: Իրավամբ, մենք ձեռք ենք բերել կորպորատիվ բանկի համբավ և այժմ առաջատար ենք այս ոլորտում, իսկ հիմա փորձում ենք առաջատար դառնալ նաև մանրածախ վարկավորման հատվածում»:

Մանրածախ վարկավորման շրջանակներում Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային և սպառողական վարկեր, ավտովարկեր, մանրածախ ֆակտորինգ, օվերդրաֆտ, անժամկետ վարկային գծեր, ինչպես նաև ներդրումային վարկեր:

«Ամերիաբանկն առաջարկում է երկու տեսակի ՓՄՁ վարկեր` կորպորատիվ և մանրածախ` կախված մի շարք չափանիշներից: Մանրածախ են համարվում այն վարկերը, որոնք տրամադրվում են 500 մլն ՀՀ դրամը չգերազանցող միջին տարեկան շրջանառություն և 300 աշխատակիցը չգերազանցող անձնակազմ ունեցող ընկերություններին: Նրանց տրամադրվում են մինչև 100 մլն ՀՀ դրամի չափով վարկեր, ինչպես նաև մաքսային և բիզնես քարտեր, օվերդրաֆտ, գրավով ապահովված և առանց գրավի վարկեր, պատվերների ֆինանսավորում», – նշեց Ի. Աբրահամյանը:

Ըստ ԱրմԻնֆո լրատվական գործակալության` ՀՀ բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալների` Ամերիաբանկը, ի սկզբանե ներկայանալով որպես կորպորատիվ բանկ և ձեռք բերելով առաջատարի դիրքեր, 2011թ-ից որդեգրել է մանրածախ բանկային գործունեության ընդլայնման ռազմավարություն: Բանկի մանրածախ վարկային պորտֆելը 2011-2013թթ. աճեց ավելի քան 2 անգամ` թույլ տալով ընդհուպ մոտենալ առաջատարների հնգյակին: Մասնավորապես, սպառողական վարկավորման ծավալներն ավելացան 82%-ով, հիփոթեքային վարկերինը` 95%-ով, վարկային քարտերինը և օվերդրաֆտներինը` գրեթե 2 անգամ: Այսպիսով, բանկն այս ցուցանիշներով այժմ զբաղեցնում է առաջատար դիրքեր և մտադիր է էլ ավելի ամրապնդել դրանք:

Ըստ ԱրմԻնֆոյի` «ՀՀ բանկերը քարտային ոլորտում» ուսումնասիրության տվյալների` 2011-2013թթ. Ամերիաբանկն զգալիորեն ավելացրեց ակտիվ քարտերի թիվը` 85%-ով, ընդ որում գերակայում են Visa և MasterCard քարտերը: Բացի միջազգային քարտերից, բանկն թողարկում և սպասարկում է նաև ArCa ազգային քարտեր: Այսօրվա դրությամբ բանկի ակտիվ քարտերի թիվը կազմում է շուրջ 50 հազար, որի 85%-ը կազմում են միջազգային քարտերը` Visa տեսակի քարտերի գերիշխմամբ (5-րդ դիրքը): Նշված ժամանակահատվածում բանկի քարտային գործարքների ծավալն աճեց շուրջ 60%-ով` դուրս բերելով բանկին 6-րդ դիրք: Սեփական POS-տերմինալների քանակով բանկն զբաղեցնում է 2-րդ դիրքը (ավելի քան 600 տերմինալ), իսկ բանկոմատների քանակով` 5-րդը (ավելի քան 90 բանկոմատ):

Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է ունիվերսալ բանկ, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: 2011թ. նոյեմբերից բանկի հիմնական բաժնետեր հանդիսանում է «Ամերիա Գրուպ Սի Ուայ Լիմիթեդ» ընկերությունը, որին է պատկանում բանկի բաժնետոմսերի 99.99%-ը: 2014թ. հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում էր 38.8 մլրդ ՀՀ դրամ (4-րդ դիրք), կանոնադրական կապիտալը` 25.5 մլրդ ՀՀ դրամ (2-րդ դիրք), ակտիվները` 315.1 մլրդ ՀՀ դրամ (1-ին դիրք), իսկ պարտավորությունները` 173.6 մլրդ ՀՀ դրամ (4-րդ դիրք): 2013թ. բանկի զուտ շահույթը կազմում էր 6.2 մլրդ ՀՀ դրամ: Այս ցուցանիշներով բանկն առաջատարների եռյակում է: Բանկն առաջատարներից է նաև արդյունավետության ցուցանիշներով` 5-րդ դիրքն ըստ կապիտալի եկամտաբերության (16.1%) և 7-րդ դիրքն ըստ ակտիվների եկամտաբերության (2.2%): 
Թարմացված է առ 13.06.2016 թ., 12:20
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: