|
|
HERE AND BEYOND
|
|
|
Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի վերաբերյալ հայտարարություն 2021թ. համար
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 11.00-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ 2020թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ 2020թ. զուտ շահույթը
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ 2020թ. ստացված շահույթի բաշխումը
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի անվանական արժեքի և կանոնադրական կապիտալի ավելացումը
-
«Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրության փոփոխությունները և նոր խմբագրությունը
-
Այլ հարց/եր/
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է սույն թվականի մարտի 30-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվելու է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։
Թարմացված է առ 31.03.2021 թ., 9:58
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|