HERE AND BEYOND
«Ամերիաբանկ» ՓԲԸ համար Palo Alto, Cisco և Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրերի գնանշում IT-0221
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հրավիրում է մատակարարներին մասնակցելու գնանշման Palo Alto, Cisco և Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրերի ձեռքբերման նպատակով: 

Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող հավելվածներում ներկայացված արտոնագրերի համար` լրացնելով կանաչ գույնով նշված վանդակները:

Գնանշման շրջանակում դիտարկվելու է 3 լոտ.

  • Լոտ 1` Palo Alto ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 1), 
  • Լոտ 2` Cisco ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 2), 
  • Լոտ 3` Fortinet ցանցային սարքավորումների արտոնագրեր (Հավելված 3), 

Միևնույն մասնակիցը կարող է ներկայացնել գնառաջարկ ինչպես մեկ, այնպես էլ միաժամանակ մի քանի լոտի համար:  

Պատվիրատուն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ շնորհելու պայմանագիրը մեկ կամ մեկից ավելի մատակարարների` ըստ լոտերի:

Պայմանագրի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ` Պայմանագրի ձև

Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար: 

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:

Տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՏՏ մասնագետ Սևակ Մզիկյանին և գնումների մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Sevak.Mzikyan@ameriabank.am և Lilit.Mezhlumyan@ameriabank.am  էլ. հասցեներով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։ 

Այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Lilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 15/02/2021թ. ժ 15:00-ն

 

Հավելվածները կարող եք ներբեռնել այստեղ

Թարմացված է առ 04.02.2021 թ., 11:40
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: