HERE AND BEYOND
“TÜV Rheinland” -ը վերահաստատեց Ամերիաբանկի համապատասխանությունը ISO 9001:2008 որակի ստանդարտին
Մամուլի կենտրոն

Գերմանական “TÜV Rheinland” միջազգային հեղինակավոր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացրեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:

“TÜV Rheinland” -ի աուդիտորը`Մարկ Զեյնունը, ով հանդիսանում է ընկերության հայաստանյան և լիբանանյան տնօրենը, բարձր գնահատեց 2013թվականին Ամերիաբանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը և վերահաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:

Ինովացիաների և որակի բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանը նշեց. «Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես վերանայվել և կատարելագործվել են մանրածախ վարկավորման բիզնես գործընթացները` շեշտը դնելով հաճախորդներին արագ և բորձրորակ սպասարկելու վրա, մեծածավալ աշխատանքներ են կատարվել գործընթացների ավտոմատացման ուղղությամբ, մշակվել և ներդրվել են մի շարք նոր ծառայություններ, ինչպես նաև իրականացվել է շուրջ 160 բարելավում գործող գործընթացներում և համակարգերում: Այս ամենը վկայում է, որ Ամերիաբանկը չի սահմանափակվում միայն ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ ներդնում է այնպիսի գործիքներ և կիրառում այնպիսի մեթոդներ, որոնք բխում են Բանկի ռազմավարական պլանով նախատեսված զարգացման նպատակներից և կորպորատիվ կառավարման սկզբունքներից»:

Թարմացված է առ 19.03.2014 թ., 17:37
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: