|
|
HERE AND BEYOND
|
|
|
Գնանշում անգլերեն նյութերի խմբագրման նպատակով «Ամերիաբանկ» ՓԲԸ համար PR-1220
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն անգլերեն նյութերի խմբագրման նպատակով մատակարարներին հրավիրում է մասնակցել գնանշման:
Գնանշմանը մասնակցելու համար մատակարարները պետք է լրացնեն և ներկայացնեն կոմերցիոն առաջարկի ձևանմուշը (Հավելված 1) և որակավորման պահանջներին համապատասխանության մասին հայտարարագիրը (Հավելված 2):
Գնանշումը իրականացվելու է 2 փուլով՝
-
1-ին փուլի արդյունքներով ընտրվելու և կազմվելու է հայտարարությանն արձագանքած և որակավորման պահանջներին համապատասխանող մասնակիցների կարճ ցուցակ,
-
2-րդ փուլի շրջանակում կարճ ցուցակում ներառված մասնակիցներին կներկայացվի թեստային առաջադրանք, որի արդյունքում կընտրվի լավագույն որակ և գին առաջարկող մատակարարը:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը:
Մանրամասների և տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Լիլիթ Մեժլումյանին Lilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 18/12/2020թ.` ժ. 15:00-ն: Սույն նամակին չպատասխանելը ևս կդիտարկվի որպես գնանշման մերժում:
Հավելվածը կարող եք բեռնել այստեղ:
Թարմացված է առ 14.12.2020 թ., 9:49
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|