HERE AND BEYOND
Փոփոխվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ  Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին փաստաթուղթը
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը  երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց հիման վրա փոփոխվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ  Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին փաստաթուղթը: 01.12.2020թ.-ից երաշխավորված ավանդների փոփոխված չափերը` ստորև. 

Ավանդի արժութային կառուցվածքը անվճարունակ բանկում

 

Եթե նույն բանկում ունեք  միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք  միայն արտարժութային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

16 միլիոն ՀՀ դրամ

7 միլիոն ՀՀ դրամ

 

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում  է միայն դրամային բանկային ավանդը)

7միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում  է  դրամային

բանկային ավանդն ամբողջությամբ և

արտարժութային բանկային ավանդը՝ յոթ

 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային  ավանդի

տարբերության չափով)

 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Ամերիաբանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 
 
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Թարմացված է առ 18.11.2020 թ., 14:31
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: