HERE AND BEYOND
Մեկնե'ք Բրազիլիա` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, կատարելով անկանխիկ վճարումներ Ամերիաբանկի VISA քարտերով
Մամուլի կենտրոն

FIFA World Cup Brazil TM-ը, Visa վճարային համակարգի աջակցությամբ, 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ հանդես է գալիս հատուկ առաջարկով. միայն Ամերիաբանկի Visa քարտերով կատարելով անկանխիկ վճարումներ` քարտապանները հնարավորություն կստանան մասնակցելու Բրազիլիայում կայանալիք 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Ամերիաբանկը կազմակերպում է խաղարկություն իր Visa քարտապանների համար, որոնք ս.թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Visa քարտերով կկատարեն առնվազն 200,000 ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով անկանխիկ վճարումներ (բացառությամբ` կոմունալ վճարումների և քարտից քարտ փոխանցումների): Նշենք, որ 200,000 ՀՀ դրամ նվազագույն շեմը կարող է ապահովվել և´ կուտակային, և´ միանվագ եղանակով:

Խաղարկությունը տեղի կունենա 2 փուլով` հետևյալ պայմաններով: Մասնավորապես, 2-րդ փուլին` վիճակահանությանը, կմասնակցի առավելագույն քանակությամբ գործարքներ իրականացրած 300 քարտապան:
Խաղարկվելու է երկու ուղեգիր` յուրաքանչյուրը երկու անձի համար, ինչպես նաև` Visa-ի և FIFA-ի ապրանքանիշով մոտ 300 այլ մրցանակ:

Խաղարկությունը կկայանա մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ, վիճակահանության միջոցով:

Խաղարկության արդյունքում Ամերիաբանկի այն քարտապանը, ում անունն առաջինը դուրս կբերվի վիճակահանության արկղից, հնարավորություն կունենա մասնակցելու ս.թ. հունիսի 16-ից մինչև 19-ը Ֆորտալեզայում կայանալիք ֆուտբոլային խաղին: Երկրորդ քարտապանը կմասնակցի ս.թ. հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Սալվադորում կայանալիք ֆուտբոլային խաղին:

Խաղարկության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ http://www.ameriabank.am/football հղմամբ, իսկ պարբերական թարմացումներին հետևեք Ամերիաբանկի Facebook-յան էջում:

Թարմացված է առ 19.03.2014 թ., 9:48
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: