HERE AND BEYOND
Արտոնյալ պայմաններով ծառայություններ Ամերիաբանկի նորաբաց «Արշակունյաց» մասնաճյուղում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը բացեց իր հերթական մասնաճյուղը Երևան քաղաքում (հասցե` ք. Երևան, Արշակունյաց 34/3): Իր գործունեությունը ծավալելով առևտրային մեծ կենտրոնում` մասնաճյուղը հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով` աշխատելու է հատուկ գրաֆիկով` շաբաթական 7 օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 22-ը: Նորաբաց մասնաճյուղում գործում է Express banking ծառայությունը, որի համար տեղադրված են ինքնասպասարկման սարքավորումներ:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք 2014թ. մարտի 8-ից մինչև 2014թ. հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում հաշիվ կբացեն և կսպասարկվեն Ամերիաբանկի նորաբաց «Արշակունյաց» մասնաճյուղում, կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից, մասնավորապես.

1. նոր ֆիզիկական անձի հաշվի անվճար բացում`անկախ արժույթի տեսակից և անվճար միացում Ինտերնետ Բանկինգ համակարգին:

2. Նոր ֆիզիկական անձ հաճախորդներին կտրամադրվի Arca, Visa Electron կամ Maestro պլաստիկ քարտեր անվճար՝ զեղչելով առաջին տարվա սպասարկման վճարը: Եթե հաճախորդը ցանկանա ձեռք բերել Visa/Master Gold կամ Platinum քարտատեսակ՝ սահմանել 50% զեղչ առաջին տարվա սպասարկման համար:

3. Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.
  3.1 կազմակերպության 3 ղեկավարներին կտրամադրվի վարկային քարտ` 1 տարվա անվճար սպասարկմամբ: Քարտի տեսակը որոշվում է վարկային սահմանաչափից ելնելով` ըստ սահմանված պայմանների:
  3.2 Business քարտի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ:
  3.3 Բանկ-հաճախորդ կամ Ինտերնետ Բանկինգ (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ:

4. «Երևան Մոլ» առևտրային կենտրոնի բոլոր աշխատակիցներին և «Երևան Մոլ»-ի խանութների բոլոր աշխատակիցներին կտրամադրվի տարեկան 18% տոկոսադրույքով վարկային գիծ` յուրաքանչյուրին զուտ աշխատավարձի քառապատիկի չափով: Աշխատավարձային քարտերը կտրամադրվեն առաջին տարվա համար առանց սպասարկման վճարի։

Ամերիաբանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունն ու սպասարկման որակը համարելով գլխավոր պայման մասնաճյուղերի գործունեության համար` «Արշակունյաց» մասնաճյուղում ևս ներդրել է առաջադեմ ու ժամանակակից տեխնիկական միջոցներ: Կապը Բանկի գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է online ռեժիմով:

Մասնաճյուղն իր հարմարավետ դիրքի, ժամանակակից տեխնիկական հագեցվածության, աշխատանքային երկար ժամերի և պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով կապահովի հաճախորդների սպասարկման համար բարենպաստ պայմաններ:

Թարմացված է առ 11.03.2014 թ., 16:03
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: