HERE AND BEYOND
Beeline կապի ծառայությունների համար կարելի է վճարել առցանց անմիջապես Master Card և Visa բանկային քարտերի միջոցով
Մամուլի կենտրոն
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և «Ամերիաբանկ» ՓԲԸ հայտարարում են Beeline բաժանորդների համար առցանց վճարումների ծառայության մեկնարկի մասին։

«ԱրմենՏել» ընկերության հաճախորդներին այսուհետ ընձեռվում է հնարավորություն Beeline բոլոր ծառայությունների համար կատարել վճարումները առցանց` MasterCard և VISA բանկային քարտերով։ Կապի ծառայությունների համար առցանց վճարումներն իրականացվում են www.beeline.am կայքում։ Վճարումն իրականացնելու համար բաժանորդը պետք է ունենա ցանկացած բանկի MasterCard կամ Visa բանկային քարտ, ավելին` նույնիսկ անհրաժեշտություն չկա, որպեսզի քարտապանը գրանցի վիրտուալ քարտ։ Այս ծառայությունից կարող են օգտվել նաև բոլոր նրանք, ովքեր ունեն ArCa վիրտուալ քարտ։

«ԱրմենՏել» ընկերության և «Ամերիաբանկ»-ի այս համատեղ քայլը կարելի է համարել լուրջ ներդրում Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում։ Առցանց վճարումների ծառայության մեկնարկը մեր գործընկերոջ հետ համատեղ ուղղված է Beeline ծառայություններն առավելագույնս հարմար դարձնելուն, քանի որ այժմ կապի ծառայությունների համար կարող են վճարել Master Card և Visa բանկային քարտերի քարտապանները, նույնիսկ առանց վիրտուալ քարտի գրանցման»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարևորելով անկանխիկ գործառնությունների զարգացումը` Ամերիաբանկը մշակել է ծրագրային գործիք vPOS (վիրտուալ տերմինալ), որը հեշտացնում է առցանց առևտուր իրականացնող կայքերում VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա սպասարկումը: «ԱրմենՏել»-ի և «Ամերիաբանկ»-ի համատեղ նախաձեռնությունը նոր հնարավորություն է ստեղծում Beeline բոլոր ծառայությունների վճարներն առցանց ընդունելու համար: Առցանց գործարքների բարձր անվտանգությունն ապահովված է VbV (Verified by VISA) և 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով»,-նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Առցանց վճարումների ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը, վճարման չափը և իր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։

Ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Ամերիաբանկը ստացել է Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագիր, որը հնարավորություն է տալիս VISA, MasterCard և ArCa քարտերով էլեկտրոնային առևտրի կայքերում ընդունել վճարումներ` Visa-ի Verified տեխնոլոգիական ապահովման միջոցով:
Թարմացված է առ 26.02.2014 թ., 15:36
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: