HERE AND BEYOND
2020թ. երկրորդ եռամսյակի եկամտային հարկի վերադարձման տեղեկանք` էլեկտրոնային եղանակով
Մամուլի կենտրոն

Տեղեկացնում ենք, որ պայմանավորված համավարակի տարածմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին)  առաջարկում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված դիմումները ստորագրված և Բանկի կողմից տրամադրված  տեղեկանքները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)  սկանավորված ուղարկել hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է  ներկայացնել առցանց հայտ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկ համակարգերի միջոցով կամ տեղեկանքի պատվիրման հայտ լրացնել Ամերիաբանկի պաշտոնական կայքում՝ www.ameriabank.am:  Մեր կողմից տեղեկանքի տրամադրումը նույնպես կատարվելու է էլեկտրոնային եղանակով։

Առաջին անգամ ներկայացվող դիմումների դեպքում անհրաժեշտ է Բանկից վերցնել տեղեկանքի բնօրինակը` ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով ամբողջական փաթեթի հետ ՊԵԿ ուղարկելու համար: 

Նշենք, որ մեր այն հաճախորդների տեղեկանքներում, որոնք օգտվել են մարտի 13-ից մինչև մայիսի  31-ը տրամադրված վարկային արձակուրդից, ներառվելու են միայն փաստացի վճարված գումարները /նաև վարկային արձակուրդի համար ձևավորված վարկից մարված գումարի չափով/։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.petekamutner.am կայքում:

Թարմացված է առ 06.07.2020 թ., 12:22
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: