HERE AND BEYOND
Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու արտոնյալ պայմանները գործելու են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ
Մամուլի կենտրոն

Սիրելի հաճախորդներ,

 

Հոգ տանելով ձեր անվտանգության մասին՝ համավարակի տարածման առաջին իսկ օրերից մենք հանդես ենք եկել մեր օնլայն ծառայությունների արտոնյալ առաջարկներով՝ զերծ պահելով ձեզ բանկ այցելելու անհրաժեշտությունից։

Ս.թ. մարտի 13-ից մինչև հունիսի 30-ը մեր հաճախորդները հնարավորություն ունեին օգտվելու Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերից արտոնյալ պայմաններով։

Սիրով տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմանները գործելու են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ հնարավորություն ընձեռելով ձեզ բանկ այցելելու փոխարեն նախըտրություն տալ առցանց ծառայություններին։

  • Ֆիզիկական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի ակտիվացումը կլինի անվճար,
  • Իրավաբանական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի առաջին մեկ տարվա սպասարկումը կլինի անվճար: 

Ծառայության տրամադրման պայմանագրի մեկ տարին լրանալուց հետո կիրառվելու է Բանկում այդ պահին գործող սպասարկման վճարը:  

Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով` Օնլայն բանկինգ, Մոբայլ բանկինգ կամ զանգահարել +374 10 561111: 

Թարմացված է առ 30.06.2020 թ., 15:38
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: