HERE AND BEYOND
ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ AD-0520 
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է մասնագիտացված ընկերություններին մասնակցելու բանկի գրասենյակային տարածքների մաքրման և Ավտոմատ գանձման մեքենաների (ԱԳՄ) մաքրման աշխատանքների իրականացման գնանշման: 

Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում և Հավելված 2-ում ներկայացված ծառայությունների համար:  Մասնակցության հետաքրքրություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել գնառաջարկը tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին, որը պետք է ներառի հարկերը:  

Առաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով Excel ֆորմատով` յուրաքանչյուր մասնաճյուղի համար նշելով ամսավճարը, իսկ ԱԳՄ-ների գնառաջարկը անհրաժեշտ է ներկայացնել ըստ Երևան քաղաքի և ըստ մարզերի: 

Պայմանագրի կնքման անհրաժեշտության դեպքում կկիրառվի սույն հրավերին կցվող Հավելված 3-ում ներկայացված պայմանագրի նախագիծը: 

Պայմանագրի կնքումը կարող է շնորհվել ինչպես ամբողջական, այնպես  էլ մասնակի` ըստ գրասենյակային տարածքների մաքրման և ըստ ԱԳՄ-ների մաքրման աշխատանքների:  

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն:  Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020թ. հունիսի 22-ը, ժ. 12:00-ն: 

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.` (374-93) 44 22 11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գոհար Ամիրաղյանին (գնումների մասնագետ)

Թարմացված է առ 02.06.2020 թ., 17:12
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: