HERE AND BEYOND
Արշակունյաց մասնաճյուղն արդեն գործում է
Մամուլի կենտրոն

Սիրելի հաճախորդներ, 

 

Վարակի տարածման առաջին իսկ օրերից մենք հետևում ենք անվտանգության բոլոր նորմերին և հոգ ենք տանում, որպեսզի մեր հաճախորդներն ու թիմի անդամները սպասարկվեն և աշխատեն անվտանգ և ապահով միջավայրում։ 

Այս օրերին համավարակի շղթայական տարածման կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ 

Տեղեկացնում ենք, որ սկսած մայիսի  27-ից` Ամերիաբանկի «Արշակունյաց» մասնաճյուղը սպասարկում կիրականացնի ստանդարտ աշխատանքային ժամանակացույցով, իսկ «Քոչար» մասնաճյուղը կսկսի սպասարկել հաճախորդներին՝ սկսած հունիսի 1-ից։ 

Տեղեկացնում ենք, որ անվտանգության, ինչպես նաև մասնաճյուղերի տարածքում մի շարք սանիտարահիգիենիկ, կանխարգելիչ և նախապատրաստական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ Ամերիաբանկի «Աշակունյաց Պլյուս», «Մոսկովյան», «Գրիգոր Լուսավորիչ» և «Երիտասարդական» մասնաճյուղերի գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը կերկարաձգվի մինչև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտը։ Մասնաճյուղերի գործարկման վերաբերյալ կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն։

Անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել Ամերիաբանկի մյուս մասնաճյուղեր, որոնք աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով: Մեր մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ

Հորդորում ենք ձեզ օգտվել Ամերիաբանկի առցանց և բջջային հավելվածներից, ինչպես նաև 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111: 

 

Եղե′ք առողջ,

Ձեր Ամերիաբանկ

Թարմացված է առ 27.05.2020 թ., 19:38
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: