HERE AND BEYOND
Հայտարարություն «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ի ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
Մամուլի կենտրոն

2020 թվականի մայիսի 26-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊ ընկերության կողմից թողարկված  անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

 

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Հիփոթեքային վարկեր

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

100,000,000 ՀՀ դրամ

800,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

1,000 հատ

8,000 հատ

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

10,5 %

6,4%

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

36 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

կիսամյակային

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՁԵՒ

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգ, ստանդարտ փակ աճուրդ

 

«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ դրամային և դոլարային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. ապրիլի 22-ի Թիվ 1/16ԾՕՀ-Ա որոշմամբ: 

Ազդագիրը հրապարակվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ

Ներդրողները ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (Բորսա) տեղաբաշխման համակարգով՝ աճուրդի եղանակով: 

Աճուրդին ուղղակիորեն մասնակցություն կարող են ունենալ միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը ներկայացված է Բորսայի պաշտոնական կայքում՝ www.amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները աճուրդին կարող են մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ սահմանված կարգի և պայմանների համաձայն:

 

ԹՈՂԱՐԿՈՂ`

«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ 

ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան փ. 10, # 122

Հեռ.` (+374 10) 51 81 81, (+374 10) 51 89 89

Էլ. փոստ` info@firstmortgage.am

Կայք-էջ` www.firstmortgage.am

 

ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2 

Հեռ.` (374 10) 56 11 11

Ֆաքս` (374 10) 51 31 33

Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am

Կայք-էջ` www.ameriabank.am

Թարմացված է առ 21.05.2020 թ., 12:47
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: