HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդ,

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հեռավար ծառայությունների խրախուսման ու առաջմղման նպատակով փոփոխություններ են կատարվել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ փաստաթղթերում: Փոփոխություններն ուղղված են օրեցօր զարգացող թվային տեխնոլոգիաների պայմաններում Ձեր կողմից սպասարկման հեռավար ծառայություններին նախապատվություն տալուն` դրանով իսկ խնայելով Ձեր ժամանակը: 

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020թ. հունիսի 1-ից, բացառությամբ ֆիզիկական անձ հաճախորդների համար սակագների 1.2.2.1.2 կետի, որն ուժի մեջ կմտնի ս․թ․ հուլիսի 1-ից, և 7.5.2 կետի, որը Բանկի գործող հաճախորդների համար ուժի մեջ կմտնի ս․թ․ հուլիսի 1-ից: 

Փոփոխված փաստաթղթերը ներկայացված են ստորև հղումներով, որտեղ Ձեր հարմարավետության համար փոփոխությունները նշված են կանաչ գույնով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:

 

Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ ՓԲԸ

Թարմացված է առ 19.05.2020 թ., 15:44
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: