HERE AND BEYOND
Սեմինար էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ
Մամուլի կենտրոն

Վերջերս INOGATE-ի «Կայուն էներգետիկա» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար` էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ, որին մասնակցեցին Ամերիաբանկի աշխատակիցները: Սեմինարն ընդգրկում էր «Էներգաարդյունավետություն», «Վերականգնվող էներգիա», «Կլիմայի փոփոխություններ», «Կայուն էներգետիկ զարգացում» թեմաները: Սա յուրօրինակ հնարավորություն էր Բանկի մասնագետների համար` ծանոթանալու միջազգային փորձին ավստրիական ERSTE BANK-ի օրինակով, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում` գործնական պարապմունքների միջոցով:

INOGATE-ի փորձագետները ներկայացրեցին նշված ոլորտում որոշումների կայացման և ամենօրյա աշխատանքի հաջող կազմակերպման նոր գործիքները, որոնք կբարձրացնեն Բանկի մասնագետների տեղեկացվածությունը էներգաարդյունավետության նշանակության և էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին և կկիրառվեն հաճախորդների հետ պրակտիկ աշխատանքում:

Մասնավորապես, բանկային փորձագետ Վեռնեռ Ուեյս-Ռաաբլը ներկայացրեց ERSTE BANK-ի փորձը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի ֆինասավորման ոլորտում` առանձնակի ուշադրություն հրավիրելով նախագծման և շահագործման փուլում առկա ռիսկերի, դրանց նվազեցման մեխանիզմների, նախագծերի ֆինանսավորման առանձնահատկությունների, ֆինանսատնտեսական հիմնավորման և ֆինանսավորմանն առնչվող այլ հարցերի վրա: Ներկայացվեց նաև տեղեկատվություն Հայաստանում քիչ տարածում ունեցող էներգիայի այլընտրանքային աղբյուրների` քամու, արևի, բիոգազի մասին:

Կայուն էներգետիկայի գծով առանցքային մասնագետ Լարրի Գուդը նշեց. «Մեր հիմնական նպատակն է բարելավել էներգախնայող համակարգերի ներդրումային միջավայրը: Այսպիսով, մենք սովորեցնում ենք բանկային համակարգի մասնագետներին տիրապետել որոշակի գործիքների, որոնք կօգնեն ներդրումներն առավել արագ ուղղել էներգախնայող համակարգերի ոլորտ:

Մենք սովորեցնում ենք, թե ինչպես գնահատել և կառավարել ռիսկերը, ինչպես գնահատել նախագծի արժեքը, իրականացնել շահագործման ցիկլի ծախսերի վերլուծություն: Նրանք գիտեն, թե ինպես իրականացնել նշված վերլուծությունը, սակայն կիրառել այն էներգախնայող համակարգերի ոլորտում, դա փոքր-ինչ այլ գործընթաց է»:

Սեմինարը կնպաստի Ամերիաբանկի աշխատակիցների կողմից էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերին առնչվող ֆինանսական ծրագրերի արդյունավետ կառավարմանը, Բանկի մասնագիտական ներուժի ամրապնդմանը:

Թարմացված է առ 04.02.2014 թ., 16:29
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: