HERE AND BEYOND
Ամերիաբանկ․ 10 մլրդ ՀՀ դրամ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով 
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը, ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր՝ բազմաթիվ ձեռնարկությունների շարունակական գործունեությունն ապահովելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ 

Տեղեկացնում ենք, որ արտոնյալ պայմաններով վարկավորման ծրագիրը շարունակվում է։ Օժանդակության ծրագրից օգտվելու պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ հայտի լրացման ձևին` այստեղ:  

Ամերիաբանկը շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն՝ իրականացնելով մի շարք միջոցառումներ՝ ուղղված ինչպես վարակի տարածման  կանխարգելմանը, այնպես էլ աշխատակիցների և հաճախորդների առողջության ու անվտանգության պահպանմանը:

Մեկ անգամ ևս Ամերիաբանկը հորդորում է այս օրերին օգտվել բանկի հեռավար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնի ծառայություններից` զանգահարելով +374 10 561111:

Թարմացված է առ 20.04.2020 թ., 15:52
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: