«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն Տվյալների մշակման կենտրոնի (Data Center) ինժիներական համակարգերի և անխափան սնուցման համակարգերի սպասարկող ընկերություններին հրավիրում է գնանշման Service IT-0420:
Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Տեխնիկական առաջադրանքում ներկայացված աշխատանքների համար:
Մասնակցության հետաքրքրություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել գնառաջարկը tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին նշելով հայտի վերնագիրը Service IT-0420, որը պետք է ներառի բոլոր հարկեր:
Առաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` PDF (ստորագրված) և Excel-ով` չփոխելով ֆորմատը:Առաջարկը պետք ներկայացնի բաղդադված աշխատանքների արժեքները:
Պայմանագրի կնքման անհրաժեշտության դեպքում կկիրառվի սույն հրավերին կցվող պայմանագրի նախագիծը:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն:
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020թ. մայիսի 5-ը` ժամը 12:00-ն:
Հավելվածները կարող եք ներբեռնել այստեղից`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.` (374-10) 56 11 11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ)
Թարմացված է առ 08.04.2020 թ., 18:39
|