HERE AND BEYOND
Ամերիաբանկ. Հայաստանի լավագույն Բանկը` ըստ EMEA Finance հեղինակավոր ամսագրի 
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը կիսում է ձեզ հետ իր ևս մեկ հաջողության պատմությունը` վստահ լինելով, որ այս օրերին դրական լուրերը կնպաստեն, որպեսզի միասին հնարավորինս արագ հաղթահարենք ստեղծված իրավիճակը: 

Հերթական անգամ  Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ` EMEA Finance հեղինակավոր ամսագրի կողմից` 2019 թվականի արդյունքներով: 

Մրցանակները շնորհելիս EMEA Finance-ը ղեկավարվել է մի շարք չափանիշներով,  որոնց հիմքում ընկած են տարվա ընթացքում Բանկի ունեցած բազմաթիվ ձեռքբերումներն ու նորարարությունները: Մասնավորապես կարևորվել են Բանկի շահութաբերության և շուկայական մասնաբաժնի կայուն աճը, թվային բանկային ծառայություններն ու  նորարարական լուծումները, ներդրումների աճը, առանձնակի ակտիվ գործունությունը` մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների ոլորտում և այլն: 

Տեղեկացնենք, որ EMEA Finance-ը երկամսյա պարբերական է` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA տարածաշրջան) ֆինանսական շուկաների վերաբերյալ: Ամսագիրը համարվում է տեղեկատվության առաջատար աղբյուր ֆինանսական հատվածի ղեկավարների համար: Մանրամասները` www.emeafinance.com կայքում:

Թարմացված է առ 31.03.2020 թ., 20:29
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: