HERE AND BEYOND
Ամերիաբանկ. 20 մլն դրամ` ավելի քան 200 բուժաշխատողի` նվիրված աշխատանքի համար
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով, 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին խրախուսելու նպատակով:  

Ամերիաբանկը, որպես կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, որոշում է կայացրել  գումարը տրամադրել ավելի քան 200 բուժաշխատողների, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում: 

Բանկը առաջնորդվում է բացառապես առողջ հանրություն ունենալու առաջնայնությամբ և գտնում է, որ համատեղ ջանքերով ու օգնությամբ կարող ենք հաղթահարել նոր մարտահրավերները միասին: 

Այս օրերին Ամերիաբանկը իրականացրել է և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ` ստեղծված իրավիճակում իր ներդրումն ունենալով ինչպես վարակի տարածումը կանխարգելելու, այնպես էլ աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը պահպանելու գործում: Բանկը տրամադրում է «վարկային արձակուրդ» ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև մի շարք այլ արտոնություններ` հեռահար սպասարկման ոլորտում: 

Թարմացված է առ 23.03.2020 թ., 10:19
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: