HERE AND BEYOND
Ս.թ. մարտի 16-ից չեն գործի Ամերիաբանկի Արշակունյաց, Արշակունյաց պլյուս, Քոչար, Երիտասարդական և Էջմիածին մասնաճյուղերը
Մամուլի կենտրոն

Սիրելի հաճախորդներ,

 

Հաշվի առնելով, որ ս.թ. մարտի 16-ից Երևան, Ռիո և Մետրոնոմ առևտրի կենտրոնները փակ են լինելու, չեն գործի նաև Ամերիաբանկի` նշված մոլերի տարածքում գործող Արշակունյաց, Արշակունյաց պլյուս, Քոչար և Երիտասարդական մասնաճյուղերը: 

Նշված մասնաճյուղերից բացի, հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով, Ամերիաբանկի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոց 69/51 հասցեում գտնվող «Էջմիածին» մասնաճյուղը նույնպես փակ կլինի:

Մասնաճյուղերի բնականոն աշխատանքային գրաֆիկի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Բանկ այցելելու խիստ անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել Ամերիաբանկի մյուս մասնաճյուղեր, որոնք աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով: Մեր մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ

Հաճախորդներին հորդորում ենք օգտվել Ամերիաբանկի առցանց և բջջային հավելվածներից, ինչպես նաև 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով 561111: 

Անվտանգության կանոններին և մեր ծառայություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել զարգացումներին և լրացուցիչ տեղեկություններ ի հայտ գալուն պես կտեղեկացնենք:

 

Եղե′ք առողջ,

Ձեր Ամերիաբանկ

Թարմացված է առ 16.03.2020 թ., 17:00
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: