HERE AND BEYOND
Գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն(ներ) ընտրելու նպատակով գնանշման հրավեր 
Մամուլի կենտրոն

"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն(ներ) ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման: 

"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան խորհրդատվական կազմակերպություններին ներկայացնել իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

  • նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն,
  • գնահատման ծառայություններ իրականացում ՀՀ և/կամ ԼՂՀ տարածքում,
  • աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում (կցել վկայականների պատճեները),
  • ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք),
  • մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն` 50 մլն սահմանաչափով (կցել ապահովագրական պոլիսի պատճենը):

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին: 

Շահագրգիռ կազմակերպությունները պետք է լրացված հարցաշարը  ընկերության ծառայությունների գնացուցակի հետ միասին ներկայացնեն բանկ` մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար կազմակերպության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու և բանկի կողմից սահմանված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը գնահատելու նպատակով: 

Մրցույթային փաթեթը փակ կնքված ծրարով պետք է ներկայացվի "ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ` Վ. Սարգսյան 2 հասցեով, վրան նշված` "Գնանշման Հրավերե NP-03/20, Տաթևիկ Ավանեսյանի համար", ինչպես նաև դիմող ընկերության ամբողջական անվանումը: "ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված, բանկի կողմից սահմանված պայմաններով համագործակցության պայմանագիր` մեկ տարի ժամկետով: 

Ընտրված մասնակցից(ներից) պահանջվելու է "Ամերիաբանկ" ՓԲԸ-ում բացել հաշիվ և գրավադրել ավանդ կամ գործող պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում հաշվին ունենալ չնվազող մնացորդ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, որը նաև կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցում:   

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին  ժամը 10:00-17:00:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թ.-ի մարտի 30-ը, ժ.12:00:

 

"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ

ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.` (374-10) 56-11-11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաթևիկ Ավանեսյանին (գնումների ավագ մասնագետ)

Թարմացված է առ 16.03.2020 թ., 15:02
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: