HERE AND BEYOND
Նոր առաջարկ Ամերիաբանկից` Օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից  մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ:

Վարկը նախատեսված է  հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության`  նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ սահմանափակումով:

Տեղեկացնենք, որ ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր առավելություններից.

  • Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն,
  • Անհրաժեշտ փաստաթղթերն օնլայն կցելու և վարկային հայտի ընթացքին օնլայն հետևելու հնարավորություն, 
  • Վարկի հաստատում օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Առանց վաղաժամկետ մարման տուգանքի:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ
Թարմացված է առ 27.02.2020 թ., 18:07
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: