HERE AND BEYOND
Ամերիա Սերունդ. 2012թ.-ից  երիտասարդների կողքին 
Մամուլի կենտրոն

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է` նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:   

Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է: Ծրագրի մասնակիցները իրենք են ընտրում, թե որ ուղղությամբ են ցանկանում մասնագիտանալ ` բիզնես, վերլուծական, թե` ստեղծարար: Ընտրական փուլերը հաղթահարած  երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու  են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դիմորդներից  պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, ստեղծագործական ճկուն միտք, նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են: 

«Ամերիա Սերունդը» հարթակ է հանդիսանում գործատուի և  Հայաստանի ու օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի երիտասարդ մասնագետների  միջև` վերջինների համար ստեղծելով պրակտիկայի, մասնագիտական աճի ու առաջխաղացման հնարավորություն: 

Ամերիաբանկը, կարևորելով կորպորատիվ մշակույթի  ձևավորումը, մոտիվացնում է երիտասարդ մասնագետներին` ստեղծելու նորն ու արժեքավորը, ինչպես նաև տալիս  է զարգանալու, ինքնադրսևորվելու և կայանալու հնարավորություն: 

Ծրագրի ավարտին, բանկում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն է տրվում  շարունակելու իրենց կարիերան Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղային մեծ ցանցում:

Նշենք նաև, որ 2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է թվով 11 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է  միացել ավելի քան 260 աշխատակից: 

 «Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի կայք-էջում: Դիմումների վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 15-ը` ներառյալ:

Թարմացված է առ 25.02.2020 թ., 17:25
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: