«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակում ՏՏ սարքավորումներ մատակարարող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է մրցակցային սակարկության:
Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում ներկայացված ապրանքների համար:
Մասնակցության հետաքրքրություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել գնառաջարկը tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին, որը պետք է ներառի հարկերը և տեղափոխումը Երևան քաղաքում:
Առաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` PDF (ստորագրված) և Excel-ով` չփոխելով ֆորմատը:
Պայմանագրի կնքման անհրաժեշտության դեպքում կկիրառվի սույն հրավերին կցվող Հավելված 2-ում ներկայացված պայմանագրի նախագիծը:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն:
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020թ. փետրվարի 13-ը` ժամը 12:00-ն:
Հավելվածները կարող եք բեռնել այստեղ:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.` (374-10) 56 11 11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գոհար Ամիրաղյանին (գնումների մասնագետ)
Թարմացված է առ 30.01.2020 թ., 17:47
|