HERE AND BEYOND
Մեկ քայլ առաջ` ժամանակակից տեխնոլոգիաների և ֆինանսների շուկայում 
Մամուլի կենտրոն

Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներդրել է սպառողական (ապառիկ) վարկերի տրամադրման նոր և ժամանակակից համակարգ:  Այն գործում է մեքենայական ուսուցման/արհեստական բանականության ալգորիթմների հիման վրա: Նոր համակարգը  բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս սպառողական վարկի ձևակերպումը իրականացնել առավել արագ և հարմարավետ: Հաճախորդի վարկունակության համակողմանի գնահատման շնորհիվ վարկի տրամադրման գործընթացն իրականացվում է առավելագույն ճշգրտությամբ: Ցուցանիշները ավտոմատ կերպով հաշվարկվում են  հաճախորդի  անձնական տեղեկությունների, վճարունակության, վարկային պատմության և այլ տվյալների հիման վրա: 

Արդեն շոշափելի են նոր ծրագրի դրական արդյունքները: Էապես ավելացել է հաստատված և տրամադրված սպառողական վարկերի քանակը: Մեկնարկային ամսում` 2019թ. նոյեմբերին, մեքենայական ուսուցման/արհեստական բանականության մոդելների հիման վրա տրամադրվել է ավելի քան 4824 սպառողական (ապառիկ) վարկ, ինչը նպաստել է 33 %-ով սպառողական վարկերի պորտֆելի աճին: Դեկտեմբերին այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 7897, իսկ աճը` 35%: 

2019թ.-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նոր մոդելով սպառողական վարկերի ծավալը կազմել է ավելի քան 3,7 մլրդ դրամ, ինչի արդյունքում ապառիկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը աճել է 46 %-ով:  

Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերից բանկը հաջողությամբ գործարկել է նմանատիպ համակարգ իրավաբանական անձանց՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Ավտոմատ  կերպով տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա հաշված րոպեների ընթացքում կայացվում է  վարկային որոշում և վարկի փաստացի տրամադրում:  Ծառայությունը հաջողությամբ շարունակում է գործել`   բիզնեսին հնարավորություն տալով վարկի ստացման ամբողջ գործընթացը` հայտի լրացումից մինչև վարկային պայմանագրի ստորագրում կազմակերպել հեռահար: Մանրածախ բիզնես վարկերի 56%-ը այսօր հաստատվում  և տրամադրվում է այս համակարգով: Նոր մոդելի ներդրումից հետո բիզնես վարկառուների քանակը աճել է 42%-ով:Նոր համակարգով արդեն իսկ հաստատվել և տրամադրվել է 1241 վարկ` 3,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

Ամերիաբանկը շարունակաբար կատարելագործում է  հաճախորդների հեռահար սպասարկման համակարգը` ներդնելով նոր և ժամանակակից  մեխանիզմներ, որոնք սպասարկումը կդարձնեն առավել արագ, ճկուն և հարմարավետ: 

 

Թարմացված է առ 14.01.2020 թ., 18:57
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: