HERE AND BEYOND
2 տարի ժամկետով «Ամերիաբանկ» ՓԲԸ անձնակազմի համար անգլերեն / ռուսերեն լեզուների վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով մատակարարների որակավորում
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է Ձեր կազմակերպությանը մասնակցելու Բանկի աշխատակիցների համար անգլերեն/ռուսերեն լեզուների վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով իրականացվող մատակարարների HR-0120 որակավորման գործընթացին:

Որակավորման մասնակիցներին առաջադրվող պահանջների մանրամասն նկարագիրը  ներկայացված է կցված տեխնիկական առաջադրանքում (Հավելված 1):

Որակավորման արդյունքների հիման վրա բոլոր այն մասնակիցների հետ, որոնք կհամապատասխանեն սույն որակավորման շրջանակներում «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից առաջադրվող պահանջներին, կկնքվի 2 տարի ժամկետով ծառայությունների մատուցման շրջանակային պայմանագիր, որի տիպային օրինակը ներկայացված է Հավելված 2-ում:

HR-0120 որակավորմանը մասնակցելու համար ընկերությունները պետք է լրացնեն և ներկայացնեն մասնակցի հարցաթերթիկը (Հավելված 3), կոմերցիոն առաջարկի ձևանմուշը (Հավելված 4) ու որակավորման պահանջներին համապատասխանության մասին հայտարարագրի (Հավելված 5) ստորագրված/կնիքով վավերացված տարբերակը` ներառյալ հայտարարագրին կից հավելվածները, tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեով մինչև 30/01/2020թ. ժ.15:00 ներառյալ:

Որակավորված մասնակիցների ցանկը պարբերաբար թարմացնելու և համալրելու նպատակով սույն հայտարարությունը կպահպանի իր արդիականությունը մինչև 30/11/2021թ. ժ.18:00 ներառյալ, և բոլոր այն մասնակիցները, որոնք մասնակցության հայտ չեն ներկայացրել առաջարկների սկզբնական հավաքագրման փուլի շրջանակներում, հնարավորություն կունենան ուղարկել պահանջվող փաստաթղթերը tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեով մինչ վերոնշյալ ժակետի ավարտը:

 

Հավելվածները կարող եք բեռնել այստեղ:

Թարմացված է առ 14.01.2020 թ., 14:55
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: