HERE AND BEYOND
Տոնական օրերի աշխատանքային գրաֆիկ
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդներ, 

 

Տեղեկացնում ենք, որ 30.12.2019թ. ներառյալ և 08.01.2020թ.-ից սկսած` Ամերիաբանկի մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցներով: 01.01.2020թ. և 02.01.2020թ.-ին Բանկի բոլոր մասնաճյուղերը չեն գործի, իսկ 31.12.2019թ.-ից մինչև 07.01.2020թ.-ը ներառյալ ստորև նշված մասնաճյուղերը կգործեն` համաձայն նշված ժամանակացույցի.

«Քոչար» մասնաճյուղ (ք. Երևան, Փափազյան 8, «Ռիո Մոլ» առևտրի կենտրոն), «Արշակունյաց» մասնաճյուղ (ք. Երևան, Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ), «Արշակունյաց պլուս» մասնաճյուղ (ք. Երևան, Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ Քարֆուր հիպերմարկետի հարևանությամբ), «Երիտասարդական» մասնաճյուղ (ք. Երևան, Ա. Իսահակյան 22/8, «Մետրոնոմ» առևտրի կենտրոն), «Նոր Նորք» մասնաճյուղ (ք. Երևան, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն), «Սայաթ-Նովա» մասնաճյուղ (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք).

  • 31.12.2019թ.՝ ժամը 10:30 - 17:00
  • 03.01.2020թ.-ից մինչև 07.01.2020թ.` սկսած ժամը 10:30-21:15 

«Սայաթ-Նովա» մասնաճյուղի պահատուփերի ծառայությունը հասանելի է լինելու մինչև 30.12.2019թ.` ժամը 17:00-ը ներառյալ, իսկ ոչ աշխատանքային օրերին տվյալ ծառայությունը մատուցվելու է 03.01.2020-04.01.2020թթ., ինչպես նաև 07.01.2020թ. մինչև ժամը 16:00-ն ներառյալ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ 31.12.2019-07.01.2020թթ. Բանկի մասնաճյուղերի կողմից իրականացվելու են բոլոր գործառնությունները, բացառությամբ՝ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների հանձնարարականների: Նշված ժամանակահատվածում ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 08.01.2020թ.-ին:

 

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր 

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2019-07.01.2020թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.

  • Ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով, 
  • Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ գումարով, 
  • Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով, 
  • Կոմունալ վճարումներ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքների ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրը՝ 08.01.2020թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով` 08.01.2020թ. գործառնական օրով:

Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:

Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը չեն գործելու մինչև 08.01.2020թ:

 

Վճարային տերմինալներ և մուտքագրման բանկոմատներ

Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող է իրականացվել առցանց, 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին: Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, մինչև 03.01.2020թ. քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 04.01.2020թ.-ին, իսկ 04.01.2020թ.-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 08.01.2020թ.:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

02.01.2020թ.-ին կատարվելու են տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքներ:

Այդ պատճառով այդ օրը Օնլայն բանկ և Մոբայլ բանկ համակարգերը և մի շարք այլ ծառայություններ կաշխատեն որոշակի ընդհատումներով: Մասնավորապես`

  • Վճարային տերմինալներով Ամերիաբանկի ծառայությունների  դիմաց վճարումներ
  • Հեռահար հաշվի բացման ծառայություն
  • Ֆիզ. անձանց օնլայն վարկավորման ծառայություն
  • ՓՄՁ օնլայն վարկավորման ծառայություն
  • Ապառիկ ֆինանսավորում
  • Առցանց վճարումներ

 

Կոնտակտային Կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը:

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ ՓԲԸ

Թարմացված է առ 27.12.2019 թ., 14:26
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: