HERE AND BEYOND
Ամերիաբանկը ներկայացնում է առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միասնական հարթակ
Մամուլի կենտրոն

Ամանորին ընդառաջ Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ներկայացնելով առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման Estate.ameriabank.am հարթակը, որտեղ ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների: 

Հարթակն ունի բազմաբնույթ հնարավորություններ: Փնտրելով իրենց նախընտրելի անշարժ գույքն այս հարթակից` այցելուները հնարավորություն կունենան տեսնելու առաջնային շուկայի բնակարանները և առանձնատները մեկ վայրում և տարբեր չափանիշների հիման վրա կատարել ընտրություն օնլայն տարբերակով: Ավելին` ընտրելով գույքը հարթակից՝ այցելուն կարող է Բանկին ներկայացնել վարկի վերաբերյալ հետաքրքրվածության օնլայն հայտ, որից հետո Բանկից կապ կհաստատվի այցելուի հետ և ընդամենը 1 աշխատանքային օրվա ընթացքում կներկայացվեն վարկավորման մանրամասները:  Օնլայն հայտի շնորհիվ ընտրված անշարժ գույքը նախնական կամրագրվի: 

Հարթակի առավելություններից է նաև պարզ վարկային հաշվիչների առկայությունը: Առաջին հաշվիչի միջոցով այցելուները կարող են նախնական պատկերացում ստանալ, թե ինչ գումարի վարկի համար դիմել` նշելով իրենց /առկայության դեպքում համավարկառուի/ զուտ ամսական եկամտի ու առկա վարկային մարումների չափը: Երկրորդ հաշվիչի օգնությամբ հնարավոր է հաշվարկել վարկի ամսական մարումների չափը` ելնելով գույքի գնից, կանխավճարից և վարկավորման պայմաններից /ժամկետ և տոկոսադրույք/: 

Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա կառուցապատողների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ծանոթանալ հիփոթեքային վարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ:

Թարմացված է առ 26.12.2019 թ., 11:05
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: