HERE AND BEYOND
Էլեկտրոնային ստորագրության հնարավորություն Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
Մամուլի կենտրոն

Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար: Սա ևս մի կարևոր քայլ է Բանկի ծառայությունների թվայնացման գործընթացում, որն էապես կնպաստի հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը մի շարք ծառայությունների մասով, ինչպես նաև կնպաստի թղթի օգտագործման ծավալների զգալի կրճատմանը: 

Էլեկտրոնային ստորագրության հնարավորությունն առայժմ տարածվում է ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման և սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման  և սպասարկման, լիազորագրերի ձևակերպման և չեղյալացման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ  համակարգերի հայտի ընդունման, ակտիվացման, փոփոխության կամ դադարեցման գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերի վրա:   

էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը  գործարկվել  է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ Ամերիաբանկի ունեցած համագործակցության շրջանակում:

Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս: 

Այս հնարավորությունն  աստիճանաբար հասանելի կլինի Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև կընդլայնվեն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվող գործարքների տեսակները:  


«ԱյՅունեթվորքս» ՍՊԸ
ԱյՅունեթվորքս ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայաստանում և 2008 թ.-ից առաջարկում է  համակարգչային սարքավորումների մատակարարման և ծրագրային ապահովումների մշակման համալիր լուծումներ` օժանդակելով մասնավոր և պետական կառույցներին՝ զարգացնելու իրենց գործունեությունը և ապահովելու բարձր կատարողականություն: 
Լինելով առաջատար պետական ծրագրերի ավտոմատացման հարթակում՝ ընկերությունը մշակում է լուծումներ նաև մասնավոր սեկտորի համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.iunetworks.am: 
 
Թարմացված է առ 20.12.2019 թ., 18:07
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: