HERE AND BEYOND
Հայտնի է iPhone X սմարթֆոն շահող երջանիկ հաղթող կտրոնի համարը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում այսօր` դեկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ  գովազդային վիճակախաղի վիճակահանություն, որի արդյունքում մեկ երջանիկ շահեց IPhone X սմարթֆոն: 

Վիճակախաղի մասնակիցներին SMS հաղորդագրությամբ նախապես տրամադրվել են հերթական համարներ: Հաղթող ճանաչվեց 0818 համարը, որը պատահականության սկզբունքով Զանգվածային լրատվական միջոցների և Բանկի աշխատակիցների ներկայությամբ դուրս բերվեց վիճակահանության արկղից:

Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 04-ից մինչև դեկտեմբերի 10-ը տեղի է ունեցել «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը: Արշավի շրջանակում այն հաճախորդներն, ովքեր մինչև դեկտեմբերի 10-ը  ներառյալ կբացեին հեռահար եղանակով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեին գովազդային վիճակախաղին, կստանային հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: Իսկ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդներն ունեին հնարավորություն ստանալու MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ: 

 

*Վիճակահանությանը մասնակցել են նախկինում Ամերիաբանկի հաճախորդ չհանդիսացող այն հաճախորդները, ովքեր նոյեմբերի 04-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ հեռահար եղանակով բացել են հաշիվ՝ այցելելով smart.ameriabank.am կայքը:

 

      

      

      

      

           

Թարմացված է առ 17.12.2019 թ., 15:11
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: