HERE AND BEYOND
Հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների ուսումնավարժանք 
Մամուլի կենտրոն

Ս.թ. դեկտեմբերի 10-ին Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ «Կամար» բիզնես-կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց և իրականացվեց հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների հատուկ տակտիկական  ուսումնավարժանք` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարարական ծառայության մասնակցությամբ: Ամերիաբանկի աշխատակիցները մասնակցեցին ուսումնավարժանքին, որի ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստակամություն` արագ և կազմակերպված ձևով շենքից տարհանվելու և նախատեսված վայր հասնելու գործում:

Ուսումնավարժանքը նպատակ ուներ իրազեկել աշխատակիցներին, թե ինչպես պետք է կատարել ճիշտ գործողություններ հնարավոր հրդեհային իրավիճակներում, ինչպես նաև ծանոթացնել շենքի կառուցվածքային առանձնահատկություններին և տարհանման վայր հասնելու ամենակարճ ու անվտանգ ուղիներին:

Թարմացված է առ 10.12.2019 թ., 17:42
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: