HERE AND BEYOND
Ամերիաբանկը 2019թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով բանկային ոլորտի առաջատար հարկատուն է
Մամուլի կենտրոն

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-սեպտեմբերի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները ։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2019թ. հունվար-սեպտեմբերի արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2018թ.-ի միևնույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 34.54%-ով կամ 1.71 մլրդ դրամով՝ կազմելով 6.66 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 15-րդ հորիզոնականում է։

Երկրորդն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝  5.36 մլրդ դրամ վճարված հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 7.68%-ով կամ 0.38 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 20-րդն է։

Երրորդ հորիզոնականում Հայբիզնեսբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 3.91 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 24.13%-ով կամ 0.76 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 33-րդ հորիզոնականում է։

Չորրորդ տեղում Ինեկոբանկն է՝ վճարած 3.79 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 2.06%-ով կամ 0.08 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 36-րդ հորիզոնականում է:

Արդշինբանկը հինգերորդն է՝ 3.45 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում -1.25%-ով կամ 0.04 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 39-րդն է։

Վեցերորդ տեղում է Կոնվերս բանկը՝ 2.90 մլրդ դրամ վճարված հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 2.38%-ով կամ 0.07 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 46-րդ հորիզոնականում է։

Հայէկոնոմբանկն յոթերորդն է՝ վճարած 2.51 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 26.35%-ով կամ 0.52 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 52-րդ է։

Արմսվիսբանկն ութերերդն է՝ 2.28 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 36.71%-ով կամ 0.61 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 60-րդ հորիզոնականում է։

Յունիբանկն իններորդն է՝ 2.14 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 22.75%-ով կամ 0.40 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 67-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը տասներորդն է՝ վճարված 1.88 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 19.91%-ով կամ 0.31 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 81-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 11-րդն է՝ 1.78 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 29.48%-ով կամ 0.40 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 88-րդն է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 12-րդն է՝ 1.55 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 54.72%-ով կամ 1.87 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 95-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 13-րդն է՝ վճարած 1.28 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 42.93%-ով կամ 0․38 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 110-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 14-րդն է՝ 1.08 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 26.43%-ով կամ 0.39 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 124-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ 0.79 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 9.09%-ով կամ 0.07 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 164-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 16-րդն է՝ վճարած 0.77 մլրդ դրամ հարկով։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է աճ 115.69%-ով կամ 0.4 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 172-րդն է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 0.17 մլրդ դրամ։ 2018թ. միևնույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է անկում 1.31%-ով կամ 0.002 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 739-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից  2019թ․ հունվար - սեպտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 42.32 մլրդ դրամ հարկ, ինչը 2018թ. համանման ցուցանիշը գերազանցում է 9.43%-ով կամ 3.65 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.06%-ը։ 2018թ. հունվար-սեպտեմբերին նշված ցուցանիշը 6.28% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 01/11/19 դրությամբ՝ 476.46 դրամ), ապա բանկերի կողմից մուծված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 88.81 մլն դոլար։

2019թ. հունվար-սեպտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ 1.71 մլրդ դրամով։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Բիբլոս Բանկ Արմենիան՝ 115.69%-ով։

 

Աղբյուրը` www.b24.am

Թարմացված է առ 06.11.2019 թ., 15:34
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: