HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Եվրոպական Ներդրումային Բանկը (EIB), որը հանդիսանում է Եվրոպական Միության ֆինանսական կազմակերպությունը, շարունակում է իր ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում` ֆինանսավորման հատուկ պայմաններ ապահովելով ՀՀ ձեռնարկությունների համար: Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարկավորվող կազմակերպությունները կարող են ստանալ ֆինանսական առավելություն` օգտվելով ներդրումային ծրագրի արտոնյալ պայմաններից:

Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գործող ձեռնարկությունները կարող են օգտվել գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման նպատակով տրամադրվող ֆինանսավորումից հետևյալ պայմաններով.

  • Ֆինանսավորման արժույթ` ՀՀ դրամ
  • Ֆինանսավորման անվանական տոկոսադրույք` 9 - 9.5%
  • Ֆինանսավորման փաստացի տոկոսադրույքը` 9.7-13.9%
  • Ֆինանսավորման ժամկետ` 6-90 ամիս, մինչև 24 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:

Ծրագրից կարող են օգտվել բոլոր այն մասնավոր փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը, ինչպես նաև այն խոշոր կազմակերպությունները, որոնց համախառն աշխատակիցների քանակը մեծ է 250-ից և չի գերազանցում 3,000-ը:

 
 

"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

Թարմացված է առ 22.10.2019 թ., 17:59
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար: