|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի նորաբաց «Էջմիածին» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Այսօր տեղի ունեցավ Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Նորաբաց մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոց 69/51 հասցեում: Մարզային ցանցում Բանկի թվով ութերորդ մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00: «Էջմիածին» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղում մինչև 2020թ. հունվարի 31-ը ներառյալ:
«Էջմիածին» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.
-
նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.
-
Ինտերնետ Բանկինգ/ Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
-
Business տեսակի քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
-
Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
-
նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.
-
Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
-
մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
«Էջմիածին» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բոլոր բարենպաստ պայմանները:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:




Թարմացված է առ 15.10.2019 թ., 18:37
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|