HERE AND BEYOND
Գնանշման հրավեր. POS տերմինալների գնման ընկերության ընտրություն
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում 3G կապի տեսակով POS տերմինալներ մատակարարող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին` ներկայացնելու իրենց առաջարկները ստորև ներկայացվող ապրանքների համար.

  • 3G կապի տեսակով ոչ շարժական (desk type) – 30 հատ
  • 3G կապի տեսակով լիցքավորվող շարժական (mobile) – 70 հատ

Գնանշման մասնակցության հետաքրքրություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել գնառաջարկները tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:

Առաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` առաջարկում ներառելով մատակարարման ժամկետը, գինը` հարկերը ներառյալ, երաշխիքի ժամկետի մասին տեղեկատվություն:

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2019թ. Հոկտեմբերի 21-ը, ժ. 12:00-ն:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.` (374-10) 56 11 11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գոհար Ամիրաղյանին (գնումների մասնագետ)

Թարմացված է առ 11.10.2019 թ., 17:57
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար: