«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գրենական պիտույքներ մատակարարող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին` ներկայացնելու իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում ներկայացված ապրանքների համար:
Գնանշման մասնակցության հետաքրքրություն ցուցաբերած ընկերությունները կարող են ուղարկել գնառաջարկները tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Առաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` առաջարկում ներառելով ընդհանուր գինը` հարկերով:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2019թ. հոկտեմբերի 15-ը, ժ. 12:00-ն:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.` (374-10) 56 11 11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գոհար Ամիրաղյանին (գնումների մասնագետ)
Թարմացված է առ 08.10.2019 թ., 14:48
|