HERE AND BEYOND
Ամերիաբանկը խրախուսում է անկանխիկ գործարքների կատարումը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հիմք ընդունելով «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության համատեղ առաջարկված խրախուսական ծրագիրը` սույն թվականի նոյեմբերի 1-ից 30-ը հանդես եկավ քարտային արշավով` ուղղված MasterCard քարտատերերին: 

Ամերիաբանկի Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտապանները սույն թվականի նոյեմբերի 1-ից 30-ը կատարելով անկանխիկ 30 և ավել գործարք 300,000 և ավել դրամի չափով, հնարավորություն ստացան շահելու պլանշետ:

Ամփոփելով արշավի արդյունքները` կարող ենք փաստել, որ Ամերիաբանկի քարտապանների շրջանում մեծ էր հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ, մասնավորապես, արշավի ընթացքում MasterCard-ով կատարված գործարքների միջին ամսական քանակն ավելացավ շուրջ 8%-ով: Արշավի արդյունքում 14 քարտապան արժանացավ մրցանակի:
Նշենք, որ ընթացիկ տարվա 11 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի բոլոր տիպի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 23%-ով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, իսկ գործարքների քանակը` շուրջ 45%-ով: 

Ներկայումս Բանկի անկանխիկ գործարքների քանակը կազմում է ընդհանուր գործարքների շուրջ 32%-ը, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում այդ մասնաբաժինը հասնում է մոտ 17%-ի, իսկ Ամերիաբանկի անկանխիկ գործարքների ծավալը կազմում է ընդհանուր գործարքների ավելի քան 32%-ը, իսկ ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է մոտ 10%:

 

  

Թարմացված է առ 27.12.2013 թ., 19:42
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: